«Հրապարակ»․ Սասունի եւ ԵԿՄ-ի ճակատագիրը մնում է անորոշ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։
Հիշեցնենք․ ՔՊ քասթինգի ժամանակ, երբ վարչությունը քննում ու ցուցակագրում էր առաջին 50-յակում ընդգրկված թեկնածուներին, փակ նիստի ժամանակ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չէր տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվել. «Եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, կամանդիր»:
Միքայելյանը պատասխանել էր․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն էին տվել Միքայելյանի թեկնածությանը: Հավանաբար, հիմա «կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69226

