«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հակոբ Ղազանչյանն անկախ թատրոն է հիմնում

Մշակութային

Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ տարեդարձն այս տարի նշանավորվեց երկու կարեւոր իրադարձությամբ: Երեւանում առաջին անգամ բեմ բարձրացավ Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրիր, քանի դեռ ապրում ես» պիեսը՝ ղազանչյանական ռեժիսուրայով, իսկ առաջնախաղից հետո՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի ավարտական կուրսի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները՝ հենց վարպետից՝ Հակոբ Ղազանչյանից:  Եվ սա դեռ ամենը չէ, երրորդ նորությունն էլ հայտնեց հոբելյարը՝ «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծանալով, որ կյանքի է կոչվում իր 20-ամյա երազանքը:

«ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԱՆՇԼԱԳՈՎ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ»

— Պարոն Ղազանչյան, ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հենց այս պիեսին։

— Երեք տարի առաջ բեմադրեցի այս պիեսը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում՝ Ռոբերտ Ստուրուայի հրավերով։ Այնտեղ, իհարկե, լրիվ ուրիշ կոնցեպտ էր: Այնտեղի համար մենք պիեսը տեղայնացրեցինք: Ոչ միայն պիեսը թարգմանվեց վրացերեն, այլ ինչի մասին խոսում են բեմից, դարձրեցինք վրացիների մասին։ Մինչեւ հիմա այնտեղ անշլագով խաղում են այս ներկայացումը: Այժմ էլ տուրի են դուրս եկել ամբողջ Վրաստանով՝ այդ բեմադրությամբ: Երեւանում չէի բեմադրել եւ շատ ուզեցի բեմադրել, որովհետեւ մտքումս անընդհատ կար: Եվ հիմա, քանի որ իմ թատրոնն եմ բացում,  որոշեցի թատրոնի խաղացանկում ընդգրկել այն:

— Փաստորեն, այս ներկայացումը կարելի է համարել մեկնարկային՝ նոր բացվող թատրոնի համա՞ր:

— Մեկնարկայինը չէ, երեք ներկայացում արդեն ունենք, սա չորրորդն էր: Եվս երկուսն ամառվա ընթացքում կունենանք եւ մոտ վեց ներկայացումով, արդեն խաղացանկով կբացենք թատրոնը։

«ՇԱՏ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ»

— Իրականում ինչո՞ւ որոշում կայացրեցիք բացել առանձին թատրոն, չէ որ բոլոր պետական թատրոններն էլ կերազեին իրենց տանիքի ներքո տեսնել Ձեզ՝ գլխավոր ռեժիսորի կարգավիճակում:

— Ես ուզում եմ անկախ լինել։ Իմ կյանքում, այսինքն՝ անկախ Հայաստանում, շատ եմ տեսել ոչ կոմպետենտ մարդկանց ղեկավար պաշտոնում, եւ այդ ոչ կոմպետենտ մարդկանց միջամտությունը թատերական կյանքին։ Ես արդեն հոգնել եմ։

Հիմա, ի դեպ, շատ հուսադրող է Տիգրան Վիրաբյանի նշանակումը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում, որովհետեւ նա, այնուամենայնիվ, թատրոնի ծնունդ է: Թատրոնի տնօրեն է եղել եւ թատրոնի խնդիրները գիտի: Բայց մինչ այդ անընդհատ էքսպերիմենտներ են արվել՝ թատրոնները պետք է փող աշխատեն, թատրոնները պետք է գեղարվեստական ղեկավար չունենան, թատրոնները պետք է այսպես լինեն, այնպես լինեն: Անընդհատ այդ բետոնե պատի հետ կռիվ տալն արդեն հոգնեցրել է։ Հիմա ես անկախ, մասնավոր թատրոնում կաշխատեմ:

Վերջերս նայում էի դեռեւս 15-20 տարի առաջ տված իմ հարցազրույցներից մեկը, նույնիսկ այն ժամանակ այսպիսի նախադասություն եմ ասում, որ երազում եմ ունենալ իմ թատրոնը, որտեղ ես կլինեմ ե՛ւ բեմի բանվորը, ե՛ւ ղեկավարը, ե՛ւ պահակը, ե՛ւ դեկորատորը, ամեն ինչը կլինեմ ես։ Հիմա ես, վերջապես որոշեցի այդ քայլն անել։

— Ու, փաստորեն, հեռացաք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից:

— Ես հանգիստ, անձայն հեռացա Պարոնյան թատրոնից, ընդ որում՝ ոչ մի այդպիսի կոնֆլիկտ չկար, խնդիր չկար, ոչ ոք ինձ չէր ասում՝ գնացե՛ք։ Ես ինքս որոշեցի գնալ։ Եվ հիմա բացում եմ իմ թատրոնը: Ու փառք Աստծո, այստեղ արդեն ոչ մի նմանատիպ միջամտություն, ինչի մասին խոսեցի, չի լինի։

«ԵՍ ԻՆՉ-ՈՐ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՆԻ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

— Առանց տանիքի թատրոն պահելը դժվար չի լինելո՞ւ:

— Չի լինի, ոչինչ… Ընկերներ շատ ունեմ, որոնք կտրամադրեն իրենց բեմերը, հետո կա հովանավոր, մենք կունենանք մեր բազան, կունենանք մեր աշխատատեղը, նորմալ է։ Ես ինչ-որ պալատների եւ այլնի ակնկալիք չունեմ։ Կարեւորը թատրոնն է, շենքը երկրորդական է։

— Իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչ է լինելու թատրոնի անվանումը:

— Դեռեւս եկեք այդ թեմայով չխոսենք, որովհետեւ կարծում եմ՝ ամենաշատը երկու շաբաթվա մեջ պաշտոնական բացում կանենք եւ ամեն ինչ կասենք։

— Վերադառնանք «Ապրիր, քանի դեռ ապրում ես» ներկայացմանը, փաստորեն, բեմում Ձեր կնոջ դերակատարի տարեդարձն էր, իրական կյանքում՝ Ձերը…

— Բեմում պրոֆեսիոնալներ էին Արթուր Կարապետյանն ու Լարիսա Ղեւոնդյանը, մնացած կազմը «Գալյա Նովենց» թատերական դպրոցի իմ ավարտական կուրսի ուսանողներն են: Նրանք արդեն կլինեն կորիզը նոր թատրոնի:

— Հուսադրո՞ղ է դերասանական նոր սերունդը։

— Շա՛տ։ Իմ բախտը բերեց, լա՛վ կուրս էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը