Ինտերպոլ. Ուկրաինացի օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվում է 39-ամյա ուկրաինացի կին
ՄիջազգայինԻնտերպոլը հայտնում է, որ ուկրաինացի օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվում է 39-ամյա ուկրաինացի կին։
Մոնակոյում Երմոլաևի դեմ մահափորձի հետաքննության շրջանակներում իրավապահ մարմինները որոնում են 39-ամյա Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայային։
Ենթադրյալ կասկածյալը նախկինում ապրել է Գերմանիայում, ազատ խոսում է գերմաներեն և աջ ձեռքին ունի յուրահատուկ դաջվածք։ Հաղորդվում է նաև, որ հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել նրա ենթադրյալ բնակության վայրում։
Իրավապահ մարմինները կասկածյալի համար հետախուզում են հայտարարել և կապ են հաստատել իրենց արտասահմանյան գործընկերների հետ՝ նրա որոնման հարցում օգնություն խնդրելու համար։
Այն, որ մահափորձը տեղի ունեցավ հենց Մոնակոյում, մեծ աղմուկ է առաջ բերել: Եվրոպական էլիտայի մի հատվածը, որն առանձնապես հետաքրքրված չէ Ուկրաինայով, գնահատում է, որ նման անաբեկչությունը անուղղակի կերպով հսկայական ֆինանսական հետեւանքներ է առաջացնում: Ըստ այդմ, պահանջում է գտնել եւ պատժել մեղավորներին, եթե անգամ հրամանը եկել է Կիեւի ամենավերեւներից:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69214

