Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Կոնստանտինովկան. Ռազմական աղբյուրներ
ՄիջազգայինՏեղի ռազմական եւ որոշ հեղինակավոր ռազմական փորձագետները հաստատում են, որ ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Կոնստանտինովկան` Դոնբասի ամենախոշոր բնակավայրերից մեկը: Հավանաբար տեղեկությունն այսօր-վաղը պաշտոնապես կհաստատվի:
Այն հսկայական ստրատեգիական նշանակություն ուներ` հանդիսանալով Դոնեցկի կենտրոնական գոտում ուկրաինական կողմի, թերեւս, հիմնական հանգույցը:
Կոնստանտինովկայից հետո ռուսական ուժերը, ըստ նույն աղբյուրների, գործնականում արդեն Ալեքսանդրովվո-Դրուժովկայի մատույցներում են, իսկ հեռահար միջոցներն ակտիվորեն մշակում են քաղաքը: Դրանից հետո կգա Դրուժովկայի հերթը, ապա ռուսները դուրս կգան Կրանատորսկի հարավ: Այդ դեպքում ուկրաինական կողմը Կրամատորսկ-Սլավյանսկ անգլոմերացիան պահելու որեւէ շանս չի ունենա:

