«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

Միջազգային

Վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի գլխավորած կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկել եվրաինտեգրման գործընթացում, և առաջ շարժվելով՝ Մոլդովայի կառավարությունում պետք է լինի միասնական ու ուժեղ թիմ, որը երկիրը կառաջնորդի դեպի Եվրամիություն, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուի հրաժարականի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Մենք պետք է կառավարությունում ունենանք միասնական, ուժեղ թիմ, որը կիրականացնի մեր ազգային նպատակը՝ անդամակցությունը ԵՄ-ին։ Անհրաժեշտ են վճռական քայլեր տնտեսական զարգացման միջոցառումներ իրականացնելու և ինստիտուտները մաքրելու համար։ Մենք պարտավոր ենք հաջողության հասնել Մոլդովային Եվրամիությանը միացնելու և երկիրը զարգացնելու գործում», – ասել է Մայա Սանդուն։

 

Միևնույն ժամանակ, նախագահը շեշտել է, որ Մոլդովայի Հանրապետությունը եվրաինտեգրման գործընթացում հանձն է առել հավակնոտ առաջադրանքներ, որոնք պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի 1-ը։ Այս համատեքստում նա կոչ է արել նախարարների կաբինետի անդամներին շարունակել իրենց ջանքերն այս ճանապարհով առաջ շարժվելու համար՝ չնայած ստեղծված իրավիճակին։

 

«Այս հեռացող կառավարությունը արտակարգ աշխատանք է կատարել եվրաինտեգրման հարցում։ Մենք ունենք շատ կոնկրետ և հավակնոտ խնդիրներ, որոնք պետք է կատարենք մինչև սեպտեմբերի 1-ը։ Եվ կառավարության այս փոփոխությունը չպետք է ազդի մեր նպատակի վրա», – ասել է Սանդուն՝ կառավարության արձակումից հետո իրենց աշխատանքը շարունակող նախարարներին և այլ պաշտոնյաներին խնդրելով կանգ չառնել եվրաինտեգրման օրակարգն առաջ տանելու գործում։

 

Հուլիսի 3-ի առավոտյան Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն 8 ամիս պաշտոնավարելուց հետո հայտարարել է հրաժարականի մասին։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց նախագահ Սանդուն մամուլի ասուլիս է անցկացրել՝ հայտարարելով, որ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններ է մեկնարկում վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան