Ռուսական ուժերը չափազանց վտանգավոր ճեղքում են իրականացրել ամենակարեւոր ճակատներից մեկում` Դոբրոպոլեում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը ուկրաինական կողմի համար չափազանց վտանգավոր ճեղքում են իրականացրել ամենակարեւոր ճակատներից մեկում` Դոբրոպիլեի ուղղությամբ։
Ըստ պաշտոնական հաղորդման` ««Կենտրոն» ուժերի խումբը զբաղեցրել է Աննովկայից արևելք գտնվող այգեգործական համայնքը»։
Ավելի պարզ, պատկերը սա է. ռուսական ուժերն այդ ճեղքումով դուրս են եկել Դոբրոպոլեի արեւելյան ծայրամաս: Միաժամանակ, գործնականում փակելով դեպի Կրամատերսկ տանող հիմնական մայրուղին:
Միաժամանակ ռուսական ուժերը դուրս են եկել նաեւ Դոբրոպոլեի հարավ–արեւելյան ծայրամասեր:
Ռազմական իմաստով թե սա ինչ է նշանակում, անգամ մեկնաբանելու իմաստ չկա:

