Ռուսաստանը սկսել է զանգվածաբար կիրառել ռեակտիվ անօդաչուներ` չինական շարժիչներով. The Telegraph
ՄիջազգայինՌուսաստանը սկսել է զանգվածաբար կիրառել ռեակտիվ անօդաչու թռչող սարքեր` չինական շարժիչներով: Դրոնք ավելի արագ են, քան ուկրաինական որսացող անօդաչուների, հայտնում է The Telegraph-ը։
Ռուսական նոր անօդաչուների արագությունը հասնում են մինչև 500 կմ/ժ-ի: Ուկրաինական ոսացող անօդաչու թռչող սարքերի մոտ` 300-350 կմ/ժ-ի։
Սա դժվարացնում է շարժական հակաօդային պաշտպանության խմբերի և անօդաչու թռչող սարքերի կողմից դրանց խոցումը, ինչը ստիպում է Ուկրաինային ավելի ու ավելի շատ օգտագործել սակավաթիվ հակաօդային պաշտպանության հրթիռներ։
Չնայած ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարքերը ներկայումս կազմում են ռուսական հարձակումների փոքրամասնությունը, դրանց թիվը արագորեն աճում է։ Ուկրաինացի վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան դրանք օգտագործում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գերբեռնելու և բալիստիկ ու թևավոր հրթիռների համար ճանապարհ հարթելու համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69174

