Ուկրաինական ուժերի համար իրավիճակը բառացիորեն մահացու է դարձել Կուպյանսի ճակատի արեւելյան թեւում (Քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինական ուժերի համար իրավիճակը բառացիորեն մահացու է դարձել Կուպյանսի ճակատի արեւելյան` Օսկոլ գետից արեւելք ընկած թեւում:
Վերջին օրերն ռուսական ուժերը, երկար եւ հաճախ ոչ էֆեկտիվ հարվածներից հետո, փոխեցի գրոհի հիմնական ուղղությունը` սկսելով առաջանալ Կուպյանսկի արեւելյան հատվածից դեպի հարավ` գետի երկայնքով դեպի Կուպյանսկ–Ուզլեվոյ (Քարտեզ 1): Առաջընթացը հաջող էր, եւ այս պահի տվյալներով, Կուպյանս–Ուզլեվորը գործնականում ռուսների ձեռքին է:
Սա բարդ իրավիճակ է ստեղծում գետի արեւելյան ողջ հատվածում ուկրաինական ուժերի համար: Նախ, Կուպյանսկ–Ուզլեվոյից արեւելք գտնվող ուժերն արդեն իսկ փաստացի շրջապատման մեջ են:
Հաջորդը, եթե ռուսները շարունակում են հարձակումը Կուպյանսկ–Ուզլեվոյից դեպի հարավ` նորից Օսկոլին զուգահեռ (Քարտեզ 2), ապա դա «պարկում» է թողնում նաեւ Կովշարովկայում եւ սրանից հարավ գրնվող ուկրաինական ուժերին: Եվ ահա, այս հատվածից ուկրաինացիները սկսել են արագորեն հետ քաշվել, թերեւս Օսկոլն անցնելու հույսերով: Քանիսին կհաջողվի, հարց է:

