Հայաստանում ժողովուրդը չի ուզում օլիգարխներ տեսնել, ֆեոդալներից հոգնել է. Բաբուխանյան

Տեսանյութեր

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։

«ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ, ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵՑԻՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ»

Պարոն Բաբուխանյան, Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կկայացնի որոշում՝ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժի ներկայացրած հայցի հետ կապված։ Ի՞նչ կարելի է ակնկալել այդ որոշումից եւ ընդհանրապես՝ ինչո՞ւ ընդդիմության պայքարը տեղափոխվեց ՍԴ դահլիճ, չէ որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր, որ ընտրակեղծիքներ եթե լինեն, լինելու է հեղափոխություն։

Սա կրկես է: Այսպես կոչված «ընդդիմությունը», որը ներկայացված է Կարապետյանի եւ Քոչարյանի ուժերով, փոխանակ բացատրի ժողովրդին՝ ի՞նչն էր իրենց սխալը, ինչո՞ւ տապալվեցին, խայտառակ եղան, դիմել են Նիկոլի Սահմանադրական դատարանին: Ժամանակին նույն Սահմանադրական դատարանը Քոչարյանի ՍԴ-ն էր, նա չգիտի՞ ինչպես են այնտեղ որոշումներն ընդունվում: Ինչպես ասում են, այդպես էլ ընդունում են: Հայաստանում Սահմանադրական դատարանն անկախ մարմի՞ն է, իհարկե՝ ոչ: Այդ դատարանն էլ գիտենք, ՍԴ դատավորներին էլ, ի՞նչ հույսով են գնացել, որ Սահմանադրական դատարանի «պեչատները» խփեն այդ ընտրությունների արդյունքների վրա՞, հետո էլ ասեն՝ վա՜յ, տեսա՞ք, ժողովո՜ւրդ, մենք պայքարեցի՞նք…

Իրականում չեն պայքարել՝ ո՛չ նախընտրական, ո՛չ էլ հետընտրական շրջանում, ընդ որում՝ միտումնավոր: Խոստանում էին հեղափոխություններ՝ «մեր ձեւով», «իրենց ձեւով», «նրանց ձեւով», այդպես ձեւ տալով էլ իրականում խաղում են Նիկոլի խաղը: Իսկ Նիկոլի խաղը հետեւյալն է. իհարկե, ՍԴ վճիռը Նիկոլի որոշումով է լինելու եւ լինելու է այնպիսին, ինչպես պետք է նրան։ Հիմա այս ձեւը, այս կրկեսը խաղում են, որպեսզի ցույց տան, թե իբր պայքարում են։ Ո՛չ, պայքարն այդպես չի լինում։ Մինչդեռ կարելի էր ժողովրդական ընդվզումներ կազմակերպել տեղի ունեցած ընտրակեղծիքների դեմ, իրենց կողմնակիցներին հանել փողոց, ցույց տալ իրենց դժգոհությունը եւ այլն։ Իսկ այսպիսի էնդշպիլ ընտրություններում, ինչպիսին ունենք այսօր, շատ քիչ դեպքերում կարելի է հիշել։ Հայաստանում սովորաբար ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ դժգոհություն հայտնելու։ Այսպիսի խաղաղ ու փափլիկ, գեղեցիկ վիճակը նշանակում է, որ էլի եմ շեշտում՝ խաղում են կրկես։ Ժողովրդին շարունակում են խաբել, ինչպես խաբեցին նախընտրական շրջանում, թե՝ հեսա-հեսա, 3 օրից հետո Նիկոլը գնալու է, էլ ինչո՞ւ եք Նիկոլին հարց տալիս։ Նարեկ Կարապետյանի խոսքերն են, բա հիմա իր վստահությունն ո՞ւր կորավ։ Կորավ այնտեղ, որ գնացին Նիկոլի Սահմանադրական դատարանի դուռը, ի՞նչ պետք է աղերսեն այնտեղ։

Ի դեպ, Դուք նշեցիք կրկեսի մասին։ Օրերս՝ Կրկեսի շենքում՝ նորաբաց «Տաշի Արենա»-ում հավաքվել էին «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցները եւ այնտեղից շարժվել դեպի Սահմանադրական դատարանի շենքի մոտ։ Նարեկ Կարապետյանն ասում էր, որ 350 հազար ընտրող ունեն, բայց 2500 տեղանոց դահլիճում էին տեղավորել իրենց կողմնակիցներին եւ տարբեր հաշվարկներով ընդամենը 600 հոգի մարդ է ներկա եղել։ Ի՞նչ եղավ այդ ընտրազանգվածը։

Նախ եւ առաջ՝ 350 000 ընտրողը չի նշանակում, որ դրանք բոլորը կողմնակից են Կարապետյանին։ Շատ-շատերն այդ մարդկանցից, որոնց մի մասին ես ճանաչում եմ, ձայն են տվել, այսպես ասած, ճարահատյալ։ Ռոբերտ Քոչարյանին համարում էին էլ ավելի մեծ հանցագործ, ուրիշ անցողիկ ուժ էլ չէին տեսնում ու չէին ուզում ձայները փոշիացնել։ Հետեւապես, Նիկոլի դեմ քվեարկելու համար ձայն են տվել Կարապետյանին։ Շատերը նրանցից Կարապետյանի կողմնակիցները չեն, որովհետեւ կողմնակից լինելու համար նախ պետք է հասկանալ՝ նա ի՞նչ նախընտրական լուրջ ծրագիր է առաջարկել։ Ասում էին՝ 300 հազար աշխատատեղ, հարկերից ազատում եւ այլն։ Եթե այդքան լավն եք, ավելի լավ է ձեր կրկեսը սարքեք անվճար, որ ծնողները կարողանան երեխաներին տանել, կրկեսում կրկես տեսնեն երեխաները։ Այնպիսի գներ են դրել, որ մարդիկ չեն կարողանում կրկես տանել երեխաներին։ Սովետի ժամանակվանից կրկեսը կար, ինչո՞ւ քանդեցին ու հիմա էլ այդ կրկեսում քաղաքական խաղիկներ են տալիս, ամոթ չի՞։ Այս ընտրությունները Կարապետյանը սարքեց կրկես, եւ հիմա այդ կրկեսն ուզում է շարունակել:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հեղափոխությանը, պետք է հարց տալ՝ նա ի՞նչ հեղափոխություն էր ուզում անել, օրինակ՝ ի՞նչ պետք է հեղափոխեին։ Եթե հեղափոխությունը միայն նրանում էր, որ պետք է գցեին Նիկոլին, դա հեղափոխություն չէ, հեղաշրջում է։ Հեղափոխությունն այն է, երբ փոխվում է ֆորմացիա՝ տնտեսական, քաղաքական։ Ավելին՝ Քոչարյանը ո՛չ Արցախի հարցով հստակ ասաց՝ ի՞նչ է անելու, ո՛չ սոցիալական հարցերով, ո՛չ աշխարհաքաղաքական հարցերով, «Թրամփի ուղին» էլ համարում էր, որ շատ լավ միջանցք է։ Ընդ որում՝ Կարապետյանն էլ էր դրական արտահայտվում «Թրամփի ուղու» մասին։

Այսքանից հետո՝ մնում է պարզել՝ ի՞նչ էին իրենք ուզում ժողովրդից՝ իրենց նախընտրական եւ հետընտրական խաղիկներով ու կրկեսներով։ Ուզում էին, որ ժողովուրդը իրենց աջակցի՞։ Այսօր Հայաստանում ժողովուրդն ընդհանրապես չի ուզում օլիգարխներ տեսնել, ֆեոդալներից հոգնել է: Ժողովրդին պետք է սոցիալիստական պետություն, Ռուսաստանի հետ բարեկամության վրա հիմնված անվտանգության համակարգ, Արցախի վերադարձման ծրագիր։ Ոչ մեկը չներկայացրեց այդ ծրագիրը։

«Ի՞ՆՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՆԻԿՈԼԻ Ո՞Ր ԳԱՂԱՓԱՐԻՆ ԵՆ ԻՐԵՆՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ»

Սամվել Կարապետյանը կոչ էր անում ընդդիմադիր ուժերին հետընտրական այս փուլում միավորվել, միասնական խորհուրդ կազմել, հանրահավաք իրականացնել։ Տեւական ժամանակ է անցել, ի՞նչ տեղեկություն ունեք Դուք այս մասին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի լիդեր։

Որպես ընդդիմադիր կուսակցության լիդեր՝ ոչ մի տեղեկություն չունեմ, պաշտոնական ոչ մի նամակ, հրավեր չեմ ստացել, որտեղ կլիներ գրված ինչ-որ ծրագրի քննարկում, գաղափար, թե ինչի շուրջ պետք է հավաքվենք։ Օրինակ, ընտրությունների, այսպես ասած, քելեխն անցկացնելո՞ւ, դարդերն իրար ուսերի լացելո՞ւ։ Հավաքվենք՝ ի՞նչ անենք։ Ես չգիտեմ Կարապետյանի ոչ մի ծրագիր, որտեղ նշված է, թե՝ ժողովո՛ւրդ, եկեք միավորվենք այս ծրագրի շուրջ։ Ինչպե՞ս է Կարապետյանը պատկերացնում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները գնալու են իրենց տան դիմաց կանգնեն, ասեն՝ բարեւ ձեզ, եկել ենք միավորվելո՞ւ։ Եթե ունեն գաղափար, ունեն առաջարկ, թող գրեն մեզ նամակ։ Պետք է լինի կոնկրետ քաղաքական ծրագիր, կոնկրետ սկզբունքներ միավորման եւ նպատակներ։ Դրան պետք է հաջորդի ժամանակացույց։ Այդ դեպքում, կարող ենք նստել, քննարկել՝ արդյոք դրա շուրջ արժե՞ միավորվել, թե՞ չարժե, ո՞ւմ հետ միավորվել, թե՞ չմիավորվել։ Գիտեք, երբ քաղաքականությունից ոչինչ չհասկացող, զրո քաղաքական փորձ ունեցող մարդիկ գալիս են, մտնում են քաղաքական դաշտ, արդյունքներն այսպես են լինում։

— Երեւի, արդեն իրենց համարում են, որ իրենք տիտղոսային ընդդիմություն են, ուստի՝ իրենց առանցքի շուրջ պետք է տեղի ունենան ընդդիմադիր բոլոր գործընթացները, եւ բոլորը պետք է ընդառաջ գնան իրենց։

Իրենք ոչ թե տիտղոսային ընդդիմություն են, այլ տիտղոսային անընդդիմություն։ Ոչ մի ընդդիմադիր գաղափար մենք այդպես էլ չլսեցինք, որով նրանք կտարբերվեին Նիկոլից։ Նիկոլն էլ է ասում, որ պետք է ստեղծենք աշխատատեղեր, իրենք էլ էին ասում։ Նիկոլն էլ է ասում, որ պետք է «Թրամփի ուղին» բացվի, իրենք էլ էին ասում, Նիկոլն էլ է ասում՝ Արցախի հարցը մոռացեք, իրենք էլ էին ասում, Նիկոլն էլ է ասում՝ պետք է մեր անվտանգության համակարգը լինի բազմավեկտոր՝ ե՛վ Ռուսաստան, ե՛ւ ԱՄՆ, ե՛ւ Եվրամիություն, իրենք էլ։ Բոլորն էլ նույն բանն էին ասում, բոլորը նույն ծրագրով էին հանդես եկել։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ընդդիմադիր, Նիկոլի ո՞ր գաղափարին են իրենք ընդդիմադիր, թող ասեն՝ այսինչ գաղափարին մենք ընդդիմադիր ենք։ Ամբողջ նախընտրական շրջանում, բացի միմյանց վրա ցեղ շպրտելը, ոչինչ չտեսանք։ Ընդ որում՝ այն կողմն էլ էր ճիշտ, այս կողմն էլ, ինչ-որ իրար ասել են, ճիշտ են ասել։ Ամենապարադոքսալը սա է։ Այս ամենից հետո, այսպես ասած, սպիտակ զգեստով մնացինք մենք՝ այն կուսակցությունները, որոնք չմասնակցեցին այդ ընտրություններին, մնացածը ոտքով-գլխով ցեխի մեջ են՝ ավելի կոշտ բառեր չասեմ։

«ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ, ՏԵՂՈՒՄ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՉՈՒՆԵԻ՞Ք»

Մինչ Սահմանադրական դատարանը կկայացնի որոշում՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չսպասեց այդ օրվան ու արդեն իսկ ՔՊ վարչությունով նախանշանակում են, թե ով պետք է լինի ԱԺ նախագահը, ով փոխնախագահների թեկնածուները։ Այդ շարքում ամենաուշագրավն այն է, որ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանին փոխարինում են Ռուբեն Ռուբինյանով։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Նախ Նիկոլ Փաշինյանը հավաքել է Կարապետյանից երկու անգամ շատ ձայն, ուստի՝ ում կցանկանա, նրան էլ կնշանակի։ Քոչարյանի հետ չենք էլ համեմատում, այդ մասին կարելի է անգամ չխոսել։ Նիկոլ Փաշինյանը սուտ, ճիշտ, խաբելով, չխաբելով, տեխնոլոգիաներ կիրառելով, բայց կարողացել է հավաքել այդ ձայները։

Ընդդիմությունն ասում է՝ մեր ձայները գողացել են

 Ձեր ձայները գողացել են, բա դուք տեղում վստահված անձ չունեի՞ք, եթե չունեիք, ինչո՞ւ չունեիք, դուք ամեն ինչ էլ ունեիք, բա ինչո՞ւ այդպես եղավ, ինչու ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շատ ձայն հավաքեց Սամվել Կարապետյանից։ Հիմա, երբ որ երկու անգամ շատ ձայն է հավաքել, էլի եմ շեշտում՝ հիմա էլ կարող է ասել՝ Ազգային ժողովի նախագահը սա է։

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա այստեղ նաեւ արտաքին քաղաքական խաղ կա։ Օրինակ, Ալենը դիտարկվում է որպես գլոբալիստների դրածո եւ ասոցացվում է եվրաբյուրոկրատիայի, սորոսականության հետ։ Այսինքն՝ գլոբալիստական ուժերի։ Նա նաեւ դիտարկում է որպես շատ թունդ հակառուսական, բացի այդ՝ Ալենը սկանդալիստ է՝ սկսած քաղաքացու վրա թքելուց մինչեւ ամուսնալուծություն։ Իսկ Ռուբինյանը ոչ թե գլոբալիստների ներկայացուցիչ է, այլ Թուրքիայի շահերի հետ ասոցացվող։ Ռուբինյանը չի դիտարկվում որպես հակառուսական թունդ գործիչ, որն ունեցել է հակառուսական դրսեւորումներ, թեպետ նրա կողմից էլ են եղել մի քանի արտահայտություններ «դուրս տալու» մակարդակի։ Այս առումով նա ավելի ընկալելի է Ռուսաստանի համար, քան թե Ալենը։ Վերջինիս հարցը բազմիցս բարձրացվել է նաեւ Ռուսաստանի կողմից, որ ձեր Ազգային ժողովի նախագահը թույլ է տալիս իրեն հակառուսական լկտի պահվածք։ Ռուբինյանն Ալենի համեմատ՝ ավելի զուսպ է այդ հարցերում։ Բացի այդ, Ռուբինյանը չի նկատվել թքել, բռնել, ծեծել եւ այլ կոնֆլիկտներում։ Նիկոլը այս քայլերը դիտարկում եմ վերոնշյալ համատեքստում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում