«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ONE CHAMPIONSHIP ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Օրերս Թաիլանդի Բանգկոկ քաղաքում կայացած Խառը մենամարտերի ONE Championship մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ փայլուն հաղթանակ տոնեց։ Սա աննախադեպ հաղթանակ էր մեր երկրի համար։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել արդեն հայրենիք վերադարձած ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Կարեն։ Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի առթիվ։ Սա պատմական հաղթանակ էր, քանի որ խառը մենամարտերի պատմության մեջ մեր երկրում ապրող, պարապող որևէ մարզիկի դեռևս չէր հաջողվել հաղթել այս հեղինակավոր մրցաշարում։ Ինչպիսի զգացողություններ ունեցար։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 56 կգ քաշային կարգում։ Սա պրոֆեսիոնալ մենամարտ էր։ Հակառակորդս շատ փորձառու էր, ճապոնացի Հիսաշի Էզակին էր։ Տեխնիկական նոկաուտով, վաղաժամ հաղթեցի նրան առաջին ռաունդից հետո։ Մրցակիցս, քանի որ դեմքի վնասվածք ուներ, հրաժարվեց շարունակել պայքարը։ Նա բավականին փորձառու մրցակից էր, բրազիլական ջիու - ջիցուի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Խառը մենամարտերում ունեցել է 7 հաղթանակ, առանց որևէ պարտության, հիմա արդեն դարձավ 7 հաղթանակ, 1 պարտություն։ Իսկ ես խառը մենամարտերում արդեն ունեմ 6 հաղթանակ 1 պարտություն։ Աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, կարծես շոկի մեջ լինեի այդ պահին։

Շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, հարազատներիս, մեր զինվորներին, սա միայն իմ հաղթանակը չէ, այլ բոլորինս։ Սա իսկապես շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար։ Քանի որ իմ ծննդավայր Գավառում չկան պայմաններ պարապելու, ուստի ես հաղթահարելով այդքան երկար ճանապարհը, գալիս հասնում եմ մայրաքաղաք Երևան, սակայն երբեք չեմ ընկճվում, քանի որ հենց այդպիսի դժվարությունների շնորհիվ ենք մենք կոփվում ու հասնում նման տպավորիչ հաղթանակների։ Շուրջ երկու ամիս պատրաստվել էի այս մրցաշարին։ Հաղթանակով բարձրացավ իմ վարկանիշը դասակարգման աղյուսակում։ Ինձ համար շատ մեծ պատիվ է, որ մեր երկրում միակն եմ ու առաջինը, ում հաջողվեց հաղթել այսպիսի հեղինակավոր մրցաշարում։ Շնորհակալ եմ Աստծուն, հենց նրա շնորհիվ եմ հաղթել, իմ հավատքի շնորհիվ։ Հատուկ շնորհակալություն նաև անձնական մարզչիս Ստեփան Շահմուրադյանին և Հայաստանի Խառը մենամարտերի /MMA /ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանին, մշտապես իմ կողքին լինելու համար։

Ասեմ, որ 2018-ին Վրաստանում կայացած խառը մենամարտերի սիրողական միջազգային մրցաշարում փայլուն հաղթանակ եմ տարել ադրբեջանցի մրցակցի հանդեպ, ընդամենը 13 վայրկյանում, տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան։ Այս հաղթանակը ևս երբեք չեմ կարող մոռանալ։

Իսկ ահա Կարենի անձնական մարզիչը ՍՏԵՓԱՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց.

- ONE Championship -ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մարտական կազմակերպություններից մեկը, որտեղ հանդես են գալիս MMA -ի, Մուայթայի, Քիքբոքսինգի և Գրեփլինգի լավագույն մարզիկները աշխարհի տարբեր երկրներից։ Այն երկրորդն է UFC -ից հետո։ Նշեմ, որ իմ սանի Կարենի հաղթանակը պատմական էր, քանի որ Հայաստանում ապրող, պարապող որևէ մարզիկ մինչ այս չէր հաղթել այս հեղինակավոր մրցաշարում։ Կարենի հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, նրա առաջին տիտղոսը սիրողական MMA -ում Աշխարհի փոխչեմպիոնությունն էր, որից հետո պրոֆեսիոնալ հարթակում հաղթանակ տոնեց GFC -ում, NAIZA - ում ու արդեն երկրորդ փորձից, դժվար ու շատ կարևոր հաղթանակ տոնեց One Championship - ում։ Ասեմ, որ Կարեն Ղազարյանին արդեն տարբեր տեղերից նկատել են և ուզում են հրավիրել մենամարտերի արդեն չեմպիոնական գոտիների համար։ Կարենը օժտված է կամային բարձր հատկանիշներով, շատ կարգապահ և կշռադատված մարզիկ է, շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Շատ շնորհակալ ենք ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանին, նրա ներդրումը շատ մեծ է մեր մարզիկների գրանցած հաջողություններում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան