Վարչաձվածեղից մինչեւ «վարչաֆեստ». իշխանության «ստեղծագործական» ճգնաժամը

Մշակութային

ՈՒ ԷԼԻ՝ «ՀԱՑ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ»

Երբ երկրում մարդիկ շարունակում են բախվել սոցիալական, տնտեսական ու անվտանգային ծանր խնդիրների, իշխանությունը հերթական անգամ որոշել է հանրության ուշադրությունը շեղել փառատոնային աղմուկով։ Այս անգամ՝ «Վարչաֆեստ 2026»-ով։

Նիկոլ Փաշինյանը մեծ ոգեւորությամբ ազդարարել է, որ Սեւանա լճի ափին անցկացվելու է երիտասարդական երաժշտական փառատոն՝ կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այն պետք է դառնա ստեղծագործ երիտասարդների նոր հարթակ, իսկ լավագույն մասնակիցները կստանան մրցանակներ՝ 10 միլիոն դրամ ընդհանուր ֆոնդից։

Բայց գլխավոր հարցը շարունակում է մնալ նույնը, ինչ արդեն ութ տարի հնչում է՝ արդյո՞ք պետության առաջնահերթությունը հերթական վարչապետական շոուն է, թե՞ իրական խնդիրների լուծումը։ Երբ հասարակությունը սպասում է հաշվետվություն անվտանգության, տնտեսության, արտագաղթի, կրթության հարցերով, իշխանությունը քաղաքացիներին առաջարկում է հերթական բեմը, բարձր երաժշտությունն ու լուսարձակները։

Պետական քաղաքականությունը, կարծես, կառուցված լինի զուտ փառատոնային ծրագրի տրամաբանությամբ՝ վարչաբենդ, վարչաֆեստ, վարչաշոու, իսկ բովանդակային պատասխանների փոխարեն՝ քաղաքացիներին մատուցվում են հանդիսավոր բացումներ, մրցանակաբաշխություններ եւ գունեղ միջոցառումներ։

Եթե այսպես շարունակվի, վաղը, երեւի, կունենանք նաեւ վարչաօպերա, վարչադիսկոտեկ, վարչակարաոկե, վարչակառնավալ, ինչպես արդեն ունենք վարչաձվածեղ, վարչաբենդ, վարչաֆեստ, վարչամրցանակ, վարչասուտՇարքը դեռ երկար կարելի է շարունակել: Բայց խնդիրը միայն հերթական փառատոնը չէ։ Խնդիրն այն մշակութային քաղաքականությունն է, որը մշակույթը վերածում է իշխանական PR-ի գործիքի։ Երբ արվեստը դառնում է վարչական նախագծի հավելված, երաժշտությունը՝ քաղաքական ֆոնի ձայնային ձեւավորում, իսկ ստեղծագործողը՝ պետական միջոցառման դեկորացիա, մշակույթն այլեւս ազատ տարածք չէ, այլ իշխանական բրենդավորման հերթական հարթակը։

Այսօր երիտասարդ երաժիշտներին առաջարկվում է ոչ այնքան կայուն մշակութային միջավայր, որքան մեկօրյա փառատոնային փայլ։ Մինչդեռ նույն այդ երիտասարդները տարիներով բախվում են համերգային հարթակների պակասին, անկախ երաժշտական ակումբների փակմանը, մարզերում մշակութային կյանքի ամայացմանը: Այդ հարցերը չեն լուծվում մեկ երեկոյի բեմով, բարձրախոսներով ու մրցանակային ֆոնդով։

Տպավորությունն այնպիսին է, որ իշխանության համար մշակույթը վերածվել է իրադարձությունների շարանի. այսօր՝ վարչաֆեստ, վաղը՝ վարչաբեմ, մյուս օրը՝ վարչահրավառություն։ Գլխավորը՝ տեսախցիկները նկարեն, սոցիալական ցանցերում գեղեցիկ կադրեր տարածվեն, իսկ պաշտոնական հաղորդագրություններում կրկնվեն «նոր հարթակ», «երիտասարդություն», «ստեղծարարություն» եւ «հնարավորություն» բառերը։

Մինչդեռ մշակույթը միջոցառում չէ։ Մշակույթը պետական քաղաքականություն է, որը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, ազատ ստեղծագործական միջավայր, անկախ ինստիտուտներ եւ մասնագիտական, ազգային ռազմավարություն, որքան էլ «ազգային» բառից սարսափում է այս իշխանությունը։ Եթե այդ ամենը բացակայում է, ապա ամենաշքեղ փառատոնն էլ մնում է ընդամենը վարչական ակցիա՝ գեղեցիկ անվան տակ։

Եվ հենց այստեղ է առաջանում հերթական կասկածը. «Վարչաֆեստը» երաժշտությա՞ն մասին է լինելու, թե՞ իշխանության հետընտրական ինքնագովազդի։ Եթե նպատակը մշակույթն է, ապա ինչո՞ւ մշակութային քաղաքականությունը հիշվում է հիմնականում աղմկոտ միջոցառումների, ոչ թե համակարգային բարեփոխումների համատեքստում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում