Ում դեմ է ԱՄՆ–ն շարունակում է զենքի մեծ պաշարներ կուտակել Մերձավոր Արեւելքում

Վերլուծություն

Իս­րա­յե­լի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման ա­ռաջ մղե­լը Թ­րամ­փի հա­մար եւս սուր ի­րո­ղութ­յուն­ներ է ա­ռաջ բե­րե­լու: Այ­սինքն, ե­թե նա մնում է Նե­թան­յա­հու­ի թի­կուն­քին, ա­պա հի­մա պետք է գո­նե իր հա­մար մեկ պարզ հար­ցի պա­տաս­խան գտնի: Այն է` իսկ ո՞վ է հի­մա Իս­րա­յե­լի հիմ­նա­կան թշնա­մին` Ի­րա՞­նը, թե՞ Թուր­քիան: Ըստ այդմ, ընդ­դեմ ո՞ւմ է Նե­թան­յա­հու­ին օգ­նե­լու:

Այն, որ Նե­թան­յա­հուն չի հա­պա­ղի խա­ղի մեջ ներ­քա­շել Թ­րամ­փին, ար­դեն իսկ ակն­հայտ էր: Այ­սինքն, նա Թուր­քիային սկսել է մե­ղադ­րել Իս­րա­յե­լը ոչն­չաց­նե­լու ծրագ­րե­րի մեջ, իր հայ­տա­րա­րութ­յան հա­մա­ձայն, հա­մա­պա­տաս­խան ա­պա­ցույց­նե­րը պատ­րաստ­վում է դնել Թ­րամ­փի սե­ղա­նին: Իսկ թե ինչ­պես է Նե­թան­յա­հուն կա­րո­ղա­նում նման «ա­պա­ցույց­նե­րը» մա­տու­ցել, Թ­րամ­փի «գլու­խը մտցնել», հայտ­նի բան է: Ու ա­հա այս­տեղ է, որ ա­ռաջ է գա­լիս նման ու­շագ­րավ ի­րա­վի­ճակ:

Ի­րա­նում շա­տե­րը վստահ են, որ ԱՄՆ­–ի հետ պա­տե­րազմն ա­մե­նե­ւին էլ չի վեր­ջա­ցել: Որ­պես հիմ­նա­վո­րում, ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը մատ­նան­շում են, որ չնա­յած առ­կա հա­մա­ձայ­նագ­րին, ԱՄՆ–ն շա­րու­նա­կում է մեծ ակ­տի­վութ­յամբ հա­մալ­րել տա­րա­ծաշր­ջա­նում իր ռազ­մա­կան պա­շար­նե­րը: Այս­պես, հիմն­վե­լով մո­նի­տո­րին­գա­յին հսկո­ղութ­յան հաս­տատ­ված աղբ­յուր­նե­րի տվյալ­նե­րի վրա, ի­րա­նա­կան մի շարք փոր­ձա­գետ­ներ հաս­տա­տում են, որ. «ԱՄՆ-ն ներ­կա փու­լում ի­րա­կա­նաց­նում է իր պատ­մութ­յան մեջ ա­մե­նա­մեծ լո­գիս­տիկ գոր­ծո­ղութ­յու­նը»։ Այն է. դե­պի տա­րա­ծաշր­ջան ստեղծ­ված է «ԱՄՆ ռազ­մա­կան պատ­մութ­յան մեջ ա­մե­նա­մեծ օ­դա­յին կա­մուր­ջը, ո­րը գե­րա­զան­ցում է նույ­նիսկ 2003 թվա­կա­նի ի­րաք­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­ված գոր­ծո­ղութ­յու­նը։ Բեռ­նե­րի այս ծա­վա­լը շատ ա­վե­լի լայն է, քան պա­շար­նե­րի պարզ հա­մալ­րու­մը։ Տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ բո­լոր ռազ­մա­վա­րա­կան պա­հեստ­նե­րը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ լցված են եւ շա­րու­նա­կում են հասց­վել ա­ռա­վե­լա­գույն հզո­րութ­յան»: Ն­կա­տենք, որ գործ­նա­կա­նում նույն բանն են ա­սում նաեւ իս­րա­յել­յան աղբ­յուր­նե­րը. պա­տե­րազ­մի ժա­մա­նակ սպառ­ված պա­շար­նե­րը ոչ միայն վե­րա­կանգն­ված են, այլ` բազ­մա­պատկ­ված:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րը պրագ­մա­տիկ մար­դիկ են, հա­զիվ թե հսկա­յա­կան մի­ջոց­ներ ծախ­սեն, զեն­քի եւ այլ պա­րա­գա­նե­րի նման պա­շար­ներ կու­տա­կեն, ե­թե վստահ չեն, որ դա անհ­րա­ժեշտ է: Ընդ ո­րում, ոչ թե դա­տարկ սպառ­նա­լիք­նե­րի կամ ցու­ցադ­րա­կան մանեւր­նե­րի հա­մար, այլ շատ ա­վե­լի լուրջ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69117 

Ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը վստահ են, որ նպա­տա­կը Ի­րա­նի հետ նոր պա­տե­րազմն է: Բայց այդ­պե՞ս է. սա դեռ հաս­տա­տում է պա­հան­ջում: Ա­յո՛, չնա­յած բա­նակ­ցութ­յուն­նե­րին, Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նաեւ ներ­կա­յումս են ան­ցում ռազ­մա­կան բա­խում­նե­րի հար­թութ­յուն: Սա­կայն մի քա­նի հար­ված հասց­նե­լով, նո­րից սկսում են խո­սել բա­նակ­ցե­լուց: Ու­րեմն, պատ­րաստ­վո՞ւմ է ԱՄՆ–ն ինչ­–որ պա­հի դա դա­դա­րեց­նել եւ վե­րա­դառ­նալ ռեալ պա­տե­րազ­մի: Հ­նա­րա­վոր է: Բայց ո­րո­շա­կի հար­ցեր այս­տեղ կան: Նախ, ան­ցած պա­տե­րազ­մը ե­կավ ԱՄՆ–Իս­րա­յել զույ­գին հու­շե­լու, որ Ի­րա­նի դեմ հար­ձա­կու­մը չի դառ­նում նման բո­լոր այլ հար­ձա­կում­նե­րի կրկնութ­յու­նը: Այ­սինքն, ե­թե պա­տե­րազ­մում ես Ի­րա­նի հետ, ու­րեմն պետք է պատ­րաստ լի­նես նաեւ միան­գա­մայն լուրջ կո­րուստ­նե­րի:

­Ճիշտ է, այս պա­հին ի­րա­նա­կան իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում ո­րո­շա­կի սրա­ցում­ներ կան, ո­րոն­ցից, մի­գու­ցե, ԱՄՆ–ն մտա­ծում է օգտ­վել: Բայց այդ ներ­քին հա­կա­սութ­յուն­նե­րը կա­յին նաեւ նա­խորդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Ա­վե­լին, այն ժա­մա­նակ էլ, հի­մա էլ ԻՀՊԿ–ն ու­նի պո­տենց­իալ` չե­զո­քաց­նել նման խնդիր­նե­րը, ե­թե ան­գամ կա­րիք լի­նի ա­զատ­վել նա­խա­գա­հի թե­ւից: Արդ­յուն­քում, այս պա­հին շա­րու­նա­կում է գե­րիշ­խել այն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տու­մը, որ ան­կախ ե­ղած ու­ժե­րի քա­նա­կից, Ի­րա­նի դեմ ա­ռանց ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի, հաղ­թա­նա­կի հաս­նե­լը գործ­նա­կա­նում անհ­նար է: Իսկ ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի դեպ­քում պետք է պատ­րաստ լի­նել հսկա­յա­կան կո­րուստ­նե­րի, ո­րը Թ­րամ­փի հա­մար կոր­ծա­նա­րար կա­րող է դառ­նալ:

Այ­սինքն, խնդիր­նե­րը, ո­րոնք կա­յին նա­խորդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ եւ ո­րոնք Թ­րամ­փին պար­տադ­րե­ցին` գնալ հրա­դա­դա­րի, այս պա­հին էլ չեն փոխ­վել: Ընդ ո­րում, ան­կախ զեն­քի այն քա­նա­կից, ո­րը կու­տա­կում են տա­րա­ծաշր­ջա­նում: Հենց դա է, որ ա­մե­նե­ւին էլ միան­շա­նակ չի դարձ­նում, որ զեն­քը հենց Ի­րա­նի դեմ է կու­տակ­ված:

Իսկ այն դեպ­քում, երբ Իս­րայելն ար­դեն «ի­րեն ոչն­չաց­նել ցան­կա­ցող» նոր թշնա­մի է գտել եւ պատ­րաստ­վում է ա­պա­ցույց­նե­րը ներ­կա­յաց­նել Թ­րամ­փին, ա­պա ա­ռաջ է գա­լիս նաեւ այն տար­բե­րա­կը, որ այդ կու­տակ­վող զենքն ու ծախս­վող մեծ փո­ղե­րը կա­րող են նաեւ Թուր­քիա­յի հա­մար լի­նել: Ընդգ­ծենք` ՆԱՏՕ­–ի ան­դամ Թուր­քիա­յի: Բայց ե­թե այն ցան­կա­նում է «ոչն­չաց­նել» Իս­րա­յե­լին, եւ կան դրա «բո­լոր ա­պա­ցույց­նե­րը», ա­պա այս­տեղ խոսքն ըն­դա­մե­նը «Իս­րա­յե­լի ինք­նա­պաշտ­պա­նութ­յան ի­րա­վուն­քի» մա­սին է, ո­րի դեպ­քում ՆԱՏՕ­–ի կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յան թե­զը չի գոր­ծում:

Այս­պի­սով, կա զեն­քի մեծ ծա­վալ­ներ, ո­րոնք շա­րու­նա­կում են ա­վե­լա­նալ: Կան նաեւ եր­կու պո­տենց­իալ թեկ­նա­ծու­ներ` Ի­րա­նը եւ Թուր­քիան, ո­րոնց դեմ այդ զեն­քը կա­րող է կի­րառ­վել: Պար­զա­պես ա­ռա­ջի­նի «ա­տա­մի ամ­րութ­յու­նը» Թ­րամ­փը, ա­սենք նաեւ Նե­թան­յա­հուն սե­փա­կան մաշ­կի վրա ար­դեն զգա­ցել են: Երկ­րոր­դին`դեռ ոչ: Թե­րեւս, սա էլ կա­րող է դառ­նալ այն կա­րե­ւոր գոր­ծոն­նե­րից մե­կը, ո­րը կդրվի ո­րոշ­ման տակ` եր­կու թի­րախ­նե­րից ո­րին է պետք հար­վա­ծել:

­Բայց, ա­մեն դեպ­քում, բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը կա­րող են լի­նել ար­դեն մի քա­նի օ­րից` ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով նույն Թուր­քիա­յում կա­յա­նա­լիք ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում