Վենսը հաստատում է, որ ԱՄՆ-ի հետ իմաստ չունի որեւէ պայմանագիր ստորագրել
ՄիջազգայինԱՄՆ փոխնախագահ Վենսը նշել է, որ Իրանի հետ հուշագիրը անհրաժեշտ է նավթի պաշարները համալրելու համար:
«Այսպիսով, կարծում եմ, նախագահը մեզ հանձնարարել է օգտագործել այս փոխըմբռնման հուշագիրը, այսպես ասած, համաշխարհային նավթային տնտեսությունը համալրելու, որոշ պաշարներ համալրելու, ապա տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- հայտնել է նա:
Այսպիսով, ԱՄՆ-ն փոխնախագահի մակարդակով հաստատում է, որ անգամ կարեւորագույն թվացող պայմանագրերն ԱՄՆ-ի համար ունեն կոնկրետ նպատակների հասնելու իմաստ։ Հենց հասան նպատակին, ապա այդ պայմանագիրը կորցնում է իմաստը:
Սա հաստատում է իրանական ազգայնական ուղղվածության փորձագետների գնահատումը, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի հարցով իմաստ չունի պայմանավորվել, պայմանագրեր կնքել, անգամ` բանակցել: Ցանկացած պայմանագիր ԱՄՆ-ն կարող է ուզած պահին պարզապես գցել աղբանամը եւ անցնել միանգամայն հակադիր կուրսի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69113

