Զապորոժեի արեւելյան թեւում ուկրաինական բանակի համար ճգնաժամային վիճակ է, կա ճակատի փլուզման վտանգ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը խորը ճեղքումով հերթական բնակավայրն են գրավել Օրեխովոյի ճակատում` Կոպանին։
Այսպիսով, «Վոստոկ» խմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակումը Զապորոժեի արևելյան ճակատում (https://iravunk.com/?p=343860&l=am)։
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Կոպանիի գրավման մասին։
Կոպանին գրավելով, ռուսական ուժերը երեք կողմից շրջապատել են այս հատվածում ուկրաինական գլխավոր հենակետը՝ Դոլինկա գյուղը։ Ավելի կոնկրետ, ըստ տեղի աղբյուրների, գյուղի վրա հարձակումը ներկայումս շարունակվում է, եւ այսօր-վաղը այն եւս կգրավվի։
Մի փոքր դեպի հյուսիս ռուսական ուժերը գրոհում են Լյուբիցկոեն:
Այսպիսով, ռուսական ուժերը դուրս են գալիս Զապորոժեի արեւելյան թեւում ուկրաինական պաշտպանության վերջին, նաեւ հապճեպ կառուցված բնագիծ (քարտեզում` 1): Միաժամանակ դուրս գալով Օրեխովոն հյուսիսից պաշտպանող գծի թիկունք (2): Եթե հարձակման ներկա տեմպերը պահպանվեն, դա սովորական դարձած շաբաթների փոխարեն հաշված օրերի խնդիր է:
Հաջողության դեպքում, ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ` սկսելով առաջանալ Օրեխովոյի ողջ ճակատի թիկունքով, ինչը կսպառնա փլուզել ողջ պաշտպանությունը:
Ընդ որում, դատելով փաստից, որ ուկրաինական ուժերն արագորեն տակտիկական նշանակության բնակավայրեր են հանձնում, պետք է ենթադրել, որ նրանք ուժերի եւ ռեզերվների լուրջ խնդիր ունեն: Բայց նաւե հաշվի առնելով, որ մինչ այդ այս ուղղությամբ միանգամայն լուրջ ռեսուրսներ էին կենտրոնացնել, եւ հաջողվեց մի քանի շաբաթվա հանդիպակած մարտերով դանդաղեցնել ռուսական հարձակումը: Ու դատելով ներկա վիճակից, այդ ուժերն արդեն պարզապես գոյություն չունեն:
Վիճակն էլլ ավելի է բարդանում, հաշվի առնելով, որ ճակատի հյուսիսային գոտում ռուսական ուժերն ակտիվ հարձակում են ծավալել նաեւ Պոկրովսկոեի հատվածում` գրավելով մի շարք կարեւոր բնակավայրեր եւ դուրս գալով բուն Պոկրովսկոեի մերձակա մատույցներ:
Այսպիսով, նման է, որ Զապորոժեի արեւելյան ճակատում ուկրաինական բանակի համար ճգնաժամային վիճակ է, որը կարող է ընդհուպ` հասցնել ճակատի փլուզման: Ուկրաինական կողմի պետք են խոշոր ռեզերվներ, բայց այդ մասին դեռ նշաններ չկան:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69112

