«Հրապարակ»․ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաեւ իշխանական որոշ շրջանակներում։
Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաեւ ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։
Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաեւ Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո եւ ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետեւանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախեւառաջ՝ տնտեսվարողները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69102

