Պոետական զեղում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՆԱՂՈՒՀԱՑԵՐԸ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՉՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ նիկոլագետների` ըստ երեւույթին, Ալենը հույսը դրել էր Նիկոլի հետ պեռաշկի ուտելու վրա, բայց վերջինիս համար ըսկի աղ ու հացը կատեգորիա չի, պեռաշկին ո՞րն ա։
**
ՎԱՀԱԳ` ՍԴ ՊԱՀԱԿ
Ըստ սահմանադրագետների` Վահագն Հովակիմյանի` ՍԴ - ում ընտրությունների վերաբերյալ քննվող գործի շրջանակներում հարցերին պատասխանելիս պարզ է դառնում, որ նրան Նիկոլը նշանակել է ոչ թե ՍԴ նախագահ, այլ` մեխի գլուխ։
**
ՕՐՈՒԵԼՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը ԱԺ վերնախավի պաշտոններում իր ֆաունայի ներկայացուցիչներին նշանակալիս, կանանց չի նշանակի, քանի որ առաջնորդվել է` «կնոջ մազը երկար է, խելքը` կարճ» ասացվածքի տրամաբանությամբ։
**
ՄԱԿՐՈՆԻ ԵՐԳԸ
(ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇՈԳԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Я на солнышке сижу, Я на солнышко гляжу,
Всё сижу и сижу, И на солнышко гляжу.
**
ԿՈՒՐԱՏՈՐԸ
Ըստ քաղտեխնոլոգների` Ռուբեն Ռուբինյանի` ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվելուց հետո Հայաստանի ԱԺ - ն կդառնա թուրք Քըլչի քրջը։
**
ԱԼԵՆԻՆ ԵՐԱՆԻ ԵՔ ՏԱԼՈՒ
Ըստ էթնոլոգների` Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արցախի դրոշները նիստերի դահլիճում փոխարինելու է Թուրքիայի դրոշով։
**
ՆՐԱՆԻՑ ԿՈՄՍ ՄՈՆՏԵ ՔՐԻՍՏՈ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ
Երեւանի կրկեսից հայտնում են, որ Սամվել Կարապետյանը Հայաստան գալով, փորձեց քաղաքական դաշտում կրկես խաղալ, բայց ստացվեց թափառական ցիրկ Շապիտո, չնայած ստարտում ունենալով կրկեսի շենք Արշակունյաց պողոտայի վրա։
**
ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԴԵՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼՈՒ ՄԱՍՈՎ` ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ամուսնանալով Տիգրան Արզաքանցյանի հետ` մտածում էի լուրջ բիզնեսմենի եմ հանդիպել, բայց, ցավոք, քյավառա սրսուռ կարտոլ դուրս եկավ։
**
ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԻՆ՝ ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՆԱՏԱԼՅԱՅԻՆ ՉՄՈՏԵՆԱԼՈՒ` ՀԵՌՎԻՑ ՇՓՎԵԼՈՒ` ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Ինչպես գարնան չքնաղ երազ։

