Եթե ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ասում են, որ լեգիտիմ չէ ընտրությունները, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Շոու բիզնես

Վերջին շրջանի իրադարձությունները թույլ չեն տալիս մտածելու այլ հարցերի շուրջ, բացի ընտրություններից, ընդդիմության տարած ձախողումից եւ հիասթափված քաղաքացու հույզերից: Ինչու ստացվեց այն, ինչ ունենք այսօր, «Իրավունք»-ը պարզեց անվանի դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ կարծիքը:

«ԱՊՇԱԾ ԵՄ՝ ԳՏՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ՁԱՅՆ ԵՆ ՏՎԵԼ ՔՊ-ԻՆ»

— Վերընտրվեց ՔՊ-ն, եւ դրա համար պատասխանատվություն պետք է կրի հասարակ քաղաքացին: Ընդդիմությունն, ըստ էության, չկարողացավ արդարացնել քաղաքացու պահանջները եւ չստացավ վերջինիս վստահությունն այն բավարար չափով, որպեսզի լիներ իշխանափոխություն: Որտե՞ղ թերացան:

Ինձ թվում է՝ այս դեպքում հայ մարդու մեջ հայ տեսակն է թերացել, որովհետեւ ես չեմ կարծում, որ որեւիցե իսկական արյունով հայ համամիտ է, որ հինգ հազար մարդ զոհվի հանուն ոչնչի, համամիտ է, որ 100 հազարից ավելի արցախցիներ արտահանվեն իրենց տներից: Ոչ մի իրական Հայ առաքելական եկեղեցու դեմ դուրս չի գա: Հետեւաբար, ասում եմ՝ հայ մարդն է թերացել, հայի միջի հայն է կորել։ Դա էլ երեւի հատուկ էր արվում:

Տարիներ շարունակ ասել եմ՝ նրանք առաջին հերթին խոցեցին եկեղեցուն, Սփյուռքին, իսկ դրանք շատ լուրջ ուժեր են իրենցից ներկայացնում՝ նախ թուրքերի համար: Թուրքերն էլ քիչ-քիչ այդ երկու ուժերն ուզում են վերացնել: Սա ակնհայտ է արդեն։ Իսկ որոշ «հայերի» այս դեպքում, երեւի, ուտելն ու խմելն է պետք, շատ ցավալի է։

Ի՞նչ է նշանակում, որ Մեսրոպ Մաշտոցը QR-կոդով պիտք է լինի գրքերում, ու հետո էլ հեռախոսներն արգելում են դպրոցում։ Բա երեխան ո՞նց իմանա՝ Մեսրոպ Մաշտոցն ո՞վ է, ի՞նչ է։  Ինչեւէ, այնքան շատ են հարցերը:  Ընտրության հետ կապված` կասեմ, որ ուղղակի ապշած եմ: Թեկուզ կեղծել են, ինչ են արել, բայց ես ապշած եմ՝ գտնվել են հայեր, որոնք այսքանից հետո գնացել եւ ձայն են տվել ՔՊ-ին։ Սա ինձ համար մի քիչ աբսուրդի թատրոնից է: Նորից եմ ասում, փաստորեն, այդքան մարդ կա, որ համաձայն են, դուրս գալ Հայ առաքելական եկեղեցու դեմ:

— Քաղաքացին կրկին իրեն խաբված է համարում: Մինչեւ ե՞րբ եւ ո՞ւր է հասնելու այս հիասթափությունը:

— Այս ամենը 100 տարին մեկ կրկնվում է մեզ հետ: Հիասթափվել պետք չէ, պարզապես պետք է հասկանալ, որ Հայաստանը բոլորինն է՝ Արգենտինայում ապրող հայինն էլ, Աշտարակում ապրողինն էլ, Լոս Անջելեսում ապրողինն էլ եւ այլն: Հայաստանը աշխարհի բոլոր հայերինն է, որտեղ հայ կա, եւ աշխարհի բոլոր հայերով պետք է հույսներս չկորցնենք: Որովհետեւ մենք, ցավոք սրտի, դարերով պայքարել ենք, հիմա էլ մեր սերունդն է պայքարում, եւ ես պետք է ասեմ, ինչպես տեսնում եմ՝ եկող սերունդներն էլ են պայքարելու: Սա է, երեւի, մեր ազգի ճակատագիրը։

«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՏՎԱԾ ՓՈՂԵՐԸ Ո՞ՒՐ ԳՆԱՑԻՆ, ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ»

— Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունն օգտագործել է վարչական լծակներ, ինչը համարվում է ընտրական խախտում, իշխանությունն էլ ասում է, թե՝ ընդդիմությունը կաշառք է բաժանել: Ու հիմա ստացվում է, որ երկու կողմն էլ ընդունում են, որ ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ, սակայն պատրաստվում են, այնուհանդերձ, ձեւավորել  նոր Ազգային ժողովը: Սա ինչպե՞ս կորակեք:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, սրանք մեծ քաղաքական ուժերի խաղեր են։ Երբեք պետք չէր, որ փոքր Հայաստանը, չունենալով ոչ մի տեսակի բնական հարստություն, մտներ մեծ պետությունների խաղերի արանքը։ Դա, իհարկե, արկածախնդրություն եմ համարում։ Ես խոսում եմ, որպես քաղաքացի, որպես հայ մարդ, որը մտահոգը է հայի եւ Հայաստանի համար: Ծիծաղելի է, եթե ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ասում են, որ լեգիտիմ չէ ընտրությունները, դե եկեք նոր ընտրություններ կազմակերպենք: Ինչո՞ւ չեն կազմակերպում, եթե ճշմարտությունը դա է։ Այստեղ ամեն ինչ կեղծիքի վրա է հիմնված:

Այստեղ ծանր, ինչ-որ երեւի մի քանի շերտանոց բաներ կան: Շեքսպիրի գործերն ունեն այդպիսի ծանր, մի քանի շերտանոց հարաբերություններ։ Երեւի, Շեքսպիր են կարդացել շատ:  Ինչեւէ, նման քաղաքականությունը բերում է ժողովրդի հիասթափությանը: Ինչի՞ց է, որ ժողովուրդը հիասթափվում է, մի պարզ պատճառով՝ մեկ կեղծիք, երկու կեղծիք, երեք կեղծիք, ու էլ արդեն հավատքը կորում է: Արդեն չորրորդ անգամ, պարզապես, չի հավատում: Մեր մարդկային փոխհարաբերության մեջ էլ մեկը մեկին մի 4-5 անգամ խաբի, վեցերորդ անգամ էլ չի հավատա։

— Ինչո՞ւ ժողովուրդն այլեւս չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, ինչի հետեւանքով էլ ունենք այսօր տոտալ անտարբերություն:

Այդ տոտալ հիասթափությունն, անտարբերությունն այն ուժերի գործն է, որոնք ուզում են որ այն լինի հայ մարդու մեջ՝ Հայաստանի փոքրիկ տարածքում, որպեսզի իրենք իրենց դարավոր ծրագիրը կազմակերպեն: Հայաստանի հանդեպ մտահոգ մարդիկ տարիներով խոսում են այդ մասին։ Այդ հիասթափությունը, իմ կարծիքով, դիտավորյալ է արվում, որ մարդիկ հիասթափվեն, որովհետեւ երբ հայը միասնական է լինում, նրան կոտրել չի ստացվում:

Սրանում համոզվելու համար ընդամենը պետք է պատմությունը բացել եւ թերթել: Հեռու չգնանք, պարզ օրինակ` 44-օրյա պատերազմը, որն ամբողջ Սփյուռքին համախմբել էր: Սփյուռքը առանց մեկ րոպե վարանելու՝ գումար էր ուղարկում: Ի՞նչ է ստացվում, այդ ժամանակ Սփյուռքը պետք էր, իսկ հիմա Սփյուռքի հետ կապերը խզում ու ասում են՝ դուք ձեր տեղը նստեք, դուք այստեղի հետ գործ չունեք։ Ի դեպ, այդ փողերը ո՞ւր գնացին, Աստված գիտի։

«ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ՍՐԱՆՔ ՄՆԱՆ… ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՆԵՆ»

— Ունենալով լրջագույն հարցեր՝ եկեղեցի, սահման, արժեքներ, ինքնություն, այնուհանդերձ, մի քանի հռետորական ստատուսներով սահմանափակվում է բողոքի խոսքը: Ինչո՞ւ, վախենո՞ւմ են խոսել, փողոց դուրս գալ:

— Դա գալիս է մարդու իներտությունից. մարդուն իներտ դաշտ են գցել: Բայց ինչո՞ւ ես ու Դուք չենք ընկնում իներտ դաշտ: Տարբեր ուժեր են այնտեղ աշխատում: Ես շատ եմ տխրում մեր ազգի լռությունից: Պետք է մի ուժ, որ այդ բռունցքը կրկին հավաքվի: Ու ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ուզում են ռուսի հետ թշնամանալ: Աստված չանի, որ նորից պետք գա, որ գնաք ռուսի ցարի «սապոկը» համբուրեք:

— Մշակութային առումով ներկա իշխանությունից ի՞նչ սպասենք մոտակա հինգ տարիներին:

— Մշակութային առումով էլ ասեմ, որ, Աստված չանի, սրանք մնան: Դե արդեն կսկսեն քիչ-քիչ ժամանակակից եվրոպական, երեւի, համասեռամոլների մասին ներկայացումներ անել, ֆիլմեր նկարել: Ըստ իրենց, անգամ տրանսգենդերներն են նորմալ: Ու ազգային արժեքները կվերացնեն, եւ կդառնա մի հողատարածք, որտեղ ամեն մեկը կարող է գալ-գնալ: Ինքներդ հետեւեք, ազգային ի՞նչ է արվում այսօր, որ փոքրից մինչեւ, ասենք, 15-16 տարեկան պատանիները, ազգային գործեր տեսնեն, ազգային ֆիլմեր, ներկայացումներ դիտեն, որը վերաբերում է հային, հայ մարդուն, հայ ազգին։ Նրանք կյանքում որոշում չեն կայացնի, որ պետք է բեմադրել ու նկարել հայի մասին արժեքավոր ֆիլմ, ու կարծում եմ՝ մոտակա 5 տարվա, 10 տարվա ընթացքում էլ չեն նկարի:

«ՉԱՐԻՔԻՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ, ԲԱՅՑ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԸ ԱՉՔԵՐԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ ԴՐԱ ԱՌԱՋ»

— Պարոն Բեկ-Գասպարենց,  Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ նորություն կա:

Ես նոր եմ ավարտել 16 մասանոց հեռուստաֆիլմը՝ չարիքի մասին, թե ի՞նչ չարիք են հայ երիտասարդության մեջ թմրանյութն ու ալկոհոլը: Եվ ընդհանրապես, այդ չարիքից պետք է ազատվել, որը կրկին ցավոտ թեմա է, ինչը կա մեր հայ իրականության մեջ, բայց, չգիտես ինչու, բոլոր հայերը աչքերը փակում են դրա առաջ: Ասում են՝ քո երեխան թմրամոլ է, պատասխանում է՝ իմ երեխան նման բան չի անում: Ինչեւէ...  Ֆիլմը կոչվում է «Մեզանից մեկը», որի սցենարի հեղանակը ես եմ: Ինչպես նաեւ արտիստների հետ աշխատանքն եմ ես կատարել:

— Ե՞րբ կգաք կրկին Հայաստան:

— Ես ֆիզիկապես եմ այստեղ, բայց իմ հոգին, միտքը Հայաստանում է: Ցանկանում եմ գալ, ապրել, ստեղծագործել, բայց կարծում եմ՝ իմ տեսակը սրանց ձեռք չի տա, որ ինձ նման մտածող մարդը գա ու ներկայացումներ անի: Նրանց հայ մարդու տեսակը ձեռք չի տալիս:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում