«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԿԸՀ նախագահը «տեղյակ չէ»․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ հերթական անգամ ներկայացրել է մայրաքաղաքի երթեւեկության իր տեսլականը՝ հայտարարելով, որ քաղաքի մուտքերում պետք է կառուցվեն մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ քաղաքացիները կթողնեն իրենց անձնական մեքենաներն ու դեպի կենտրոն կշարժվեն բացառապես հանրային տրանսպորտով։ Քաղաքապետի խոսքով՝ Երեւանի փողոցները «ավելի լայնանալու տեղ չունեն», հետեւաբար այլընտրանք պարզապես չկա. պետք է ավելացնել առանձնացված ավտոբուսային գծերը եւ սահմանափակել անձնական մեքենաների մուտքը հատկապես Փոքր կենտրոն։ Սակայն երեւանցիների մոտ վաղուց մեկ այլ հարց է հասունացել. եթե իշխանությունների պատկերացմամբ մեքենան պետք է մնա քաղաքի ծայրամասում, ապա արդյոք հանրային տրանսպորտն արդեն այնպիսի՞ մակարդակի է հասել, որ մարդիկ պատրաստ լինեն հրաժարվել սեփական ավտոմեքենայից։ Բայց սա էլ մի կողմ՝ ստացվում է՝ եթե խցանումների մեջ եք հայտնվել, մեղավորը ոչ թե սխալ կազմակերպված երթեւեկությունն է, այլ այն, որ դեռ համարձակվում եք անձնական մեքենայով քաղա՞ք մտնել։

Իսկ ԿԸՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՍԴ-ում հայտարարել է, որ ընտրությունների գիշերը չի լսել, չի դիտել Նիկոլ Փաշինյանի «հաղթական» ասուլիսը։ Պատճառն էլ այն է, որ, իր խոսքով, ինքն ու ԿԸՀ ամբողջ անձնակազմը 24/7 ռեժիմով զբաղված են եղել բացառապես ընտրությունների արդյունքների ամփոփմամբ եւ լրահոսին հետեւելու ժամանակ պարզապես չեն ունեցել։ Սակայն այստեղ մի քանի բնական հարց է առաջանում։ Եթե ԿԸՀ նախագահը չի հետեւել նույնիսկ ընտրությունների գլխավոր քաղաքական իրադարձություններից մեկին, ապա ինչպե՞ս է գնահատել այն հայտարարությունները, որոնք վերաբերում էին հենց ընտրական գործընթացին։ Զարմանալին դրանով չի ավարտվում։ Հովակիմյանը նաեւ ասում է, որ չգիտի, թե որքան ձայն էր ստացել ԲՀԿ-ն այն տեղամասերում, որոնց արդյունքները հետագայում անվավեր են ճանաչվել։ Ավելին՝ ԿԸՀ նախագահը «տեղյակ չէ» նաեւ, թե այդ արդյունքները ոչ անվավեր ճանաչվելու դեպքում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր արդյոք 4 տոկոսի խորհրդարանական շեմը։ Ստացվում է՝ ԿԸՀ նախագահը ոչ միայն չի լսել ընտրությունների գիշերվա ամենաքննարկված ասուլիսը, այլեւ չի կարող պատասխանել հարցերի, որոնք անմիջականորեն առնչվում են ընտրությունների վերջնական քաղաքական արդյունքին։ Իսկ սա արդեն դժվար է պարզապես զբաղվածությամբ բացատրել։

Ուշագրավ վիճակագրություն է ներկայացրել ԵՊՀ Ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի դասախոս ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Երեւանի տեղամասերի մեծ մասում ՔՊ-ն այս տարի ավելի բարձր տոկոս է հավաքել, քան 2021-ի ընտրություններին… Ավելին՝ կարելի է նկատել նաեւ Երեւանի քաղաքական բաժանումը։ Թանկանոց թաղամասերում թեքվում են դեպի ՔՊ, հին կառուցապատմամբ թաղամասերում երես են թեքում ՔՊ-ից», - գրել է նա։ Համաձայնեք, որ պարադոքսալ պատկեր է. այն շերտերը, որոնք տարիներ շարունակ նույն այսօրվա իշխանության կողմից ներկայացվել են որպես «ֆեոդալ-օլիգարխիա» ու, լինելով հակադիր բեւեռներում, անխնա քննադատվել են, հիմա, փաստորեն, հայտնվել են նույն քաղաքական դաշտում։ Առավել զարմանալի է, որ քաղաքական հակասությունները, որոնք ժամանակին ներկայացվում էին որպես անհաղթահարելի ու սկզբունքային, կարծես հօդս են ցնդել։ Ստացվում է՝ նախկինում «անհաշտ հակառակորդներ» համարվող կողմերն այսօր առնվազն նույն ընտրական նախապատվությունների տիրույթում են հայտնվել։ Եթե սա իրոք միտում է, ապա արժե հասկանալ՝ ի՞նչն է փոխվել՝ քաղաքական դերակատարնե՞րը, նրանց շահե՞րը, թե՞ պարզապես քաղաքական հռետորաբանությունը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը