ՔՊ-ի «փակ քվեարկությունը», ՍԴ-ի «բաց ներկայացումը»

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքը հերթական անգամ մտել է մի փուլ, որտեղ իշխանությունը փորձում է ձեւավորել հաղթողի անխոցելի պատկերը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ պարտությունից հետո ստեղծել պայքարի պատրանք։ Այս երկու գործընթացներն էլ զուգահեռ ընթանում են, սակայն հասարակության մի զգալի հատվածի համար արդեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ իրական քաղաքական մրցակցությունը փոխարինվել է դերաբաշխված ներկայացմամբ։

ՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, առաջին հայացքից ընդամենը կադրային որոշում է։ Սակայն քաղաքական առումով այն շատ ավելի խորքային ուղերձ է պարունակում։

Փաշինյանը հատուկ շեշտեց, որ քննարկվել է՝ արդյոք սահմանել գենդերային քվոտա, որպեսզի փոխնախագահներից մեկը կին լինի, սակայն ի վերջո որոշվել է որեւէ սահմանափակում չկիրառել։ Սա իշխանությունը ներկայացնում է որպես «ազատ ընտրության» օրինակ, սակայն իրականում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ում նման որոշումները ձեւավորվում են վարչության ներսում եւ վերջնական քաղաքական համաձայնությամբ։ Փակ գաղտնի քվեարկությունը այստեղ ավելի շատ ձեւականության տպավորություն է ստեղծում, քան իրական մրցակցության։

Ավելին, թեկնածուների ցանկը՝ Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Արման Եղոյան, Արուսյակ Ջուլհակյան եւ Ալխաս Ղազարյան, ցույց է տալիս, որ իշխանությունն ընտրել է ամենահավատարիմ թիմակիցներին։ Սա ոչ թե քաղաքական բազմակարծության, այլ իշխանության ներսում ազդեցության վերաբաշխման գործընթաց է։

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ԴԱՐՁԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ

Մինչ իշխանությունը զբաղված է խորհրդարանական պաշտոնների բաշխմամբ, Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

Սակայն այստեղ առաջանում է ամենակարեւոր հարցը. իսկ արդյո՞ք ընդդիմությունն իսկապես հավատում է Սահմանադրական դատարանի միջոցով արդյունք փոխելու հնարավորությանը։ Տարիներ շարունակ հենց նույն ընդդիմադիր շրջանակները հայտարարում էին, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքական ազդեցության տակ է։ Այդ նույն ուժերը ՍԴ-ին անվանում էին իշխանության կամակատար մարմին։ Եթե այդ գնահատականներն իրական էին, ապա այսօր ինչո՞ւ են իրենց քաղաքական պայքարի հիմնական հույսը կապում նույն դատարանի հետ։

Այս հակասությունն ընդդիմության ամենաթույլ կետերից մեկն է։ Եթե ՍԴ-ն իշխանության վերահսկողության ներքո է, ապա այնտեղ հաղթանակ ակնկալելը քաղաքական միամտություն է։ Եթե անկախ է, ապա ստացվում է՝ ընդդիմության նախկին հայտարարություններն էին չափազանցված։ Երկու տարբերակն էլ ընդդիմության համար շահեկան չեն։

Սահմանադրական դատարանի նիստերում առավել ուշագրավ դարձան արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրապարակային մեկնաբանությունները։

Նախարարն ընդգծեց, որ ընտրակաշառքների վերաբերյալ հարուցված քրեական գործերով կա 258 մեղադրյալ, որոնցից 182-ը կապվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։ Ամենահետաքրքիրը, սակայն, իրավական վիճակագրությունը չէ, այլ` քաղաքական արձագանքը։

«Ուժեղ Հայաստան»-ը պնդում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նպատակային թիրախավորել է իրենց եւ դրանով ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Սակայն նախարարի մատնանշած մեկ դրվագը բավականին ուշագրավ էր։ Նա դատարանում հարցրել է՝ արդյո՞ք ավելի ճիշտ կլիներ, եթե Հակակոռուպցիոն կոմիտեն ընդհանրապես չնշեր, թե որ քաղաքական ուժի օգտին է բաժանվել ենթադրյալ ընտրակաշառքը։ «Ուժեղ Հայաստան»-ը պատասխանել է՝ այո։ «Հայաստան» դաշինքը նույնպես պատասխանել է՝ այո։ Նույն կարծիքն է հայտնել նաեւ «Միասնության թեւեր»-ը։ Այս դիրքորոշումը իշխանությունը ներկայացնում է որպես քաղաքական հակասություն. եթե ընտրակաշառքը դատապարտելի երեւույթ է, ապա ինչո՞ւ պետք է հանրությունից թաքցվի, թե ում օգտին է այն բաժանվել։

Իհարկե, ընդդիմությունն այստեղ հակադարձում է, որ նախաքննության փուլում նման հրապարակումները կարող են ազդել ընտրողների վերաբերմունքի վրա եւ մինչեւ դատարանի վերջնական վճիռը ստեղծել մեղավորության կանխավարկած։ Այսպիսով՝ իրավական հարցը վերածվում է քաղաքական քարոզչության գործիքի։

ՔՊ-Ն ԱՐԴԵՆ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹՈՂ

Ընդդիմության ներսում նույնպես շարունակվում են փոխադարձ մեղադրանքները։ Մի հատվածը համոզված է, որ ընտրություններից հետո պետք էր փողոցային պայքար սկսել, ոչ թե սպասել ՍԴ որոշմանը։ Մյուս հատվածը հակադարձում է, որ առանց իրավական գործընթացի, փողոցային պայքարը կդիտվեր որպես իշխանության զավթման փորձ։

Արդյունքում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. ընդդիմությունը միաժամանակ հայտարարում է, որ իշխանությանը չի վստահում, բայց իր հիմնական քաղաքական հաշվարկը կառուցում է հենց իշխանության կողմից ձեւավորված ինստիտուտների որոշումների վրա։ Այս հակասությունն ավելի է խորացնում հանրային անվստահությունը ընդդիմության նկատմամբ։

Փաշինյանի հայտարարությունները խորհրդարանի ղեկավար կազմի վերաբերյալ եւս մեկ կարեւոր հանգամանք են բացահայտում։ Իշխանությունն իրեն արդեն պահում է այնպես, կարծես ՍԴ որոշումը պարզապես ձեւականություն է։

Սա կարող է նշանակել երկու բան։ Կամ իշխանությունը լիովին վստահ է սեփական իրավական դիրքերին, կամ վստահ է, որ հետընտրական գործընթացները չեն կարող փոխել քաղաքական իրականությունը։ Երկու դեպքում էլ ընդդիմության համար սա ծանր քաղաքական ազդակ է։

Իրավական տեսանկյունից Սահմանադրական դատարանն ունի մի քանի տարբերակ՝մերժել դիմումները եւ թողնել ընտրությունների արդյունքներն ուժի մեջ, մասնակի բավարարել որոշ պահանջներ, կամ առավել ծայրահեղ դեպքում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ եթե դրա համար բավարար իրավական հիմքեր տեսնի։ Սակայն վերջին տարբերակը համարվում է ամենաքիչ հավանական սցենարը, քանի որ նման որոշման համար անհրաժեշտ են բացառիկ ծանր եւ ապացուցված խախտումներ։

Հայաստանի հետընտրական քաղաքական ճգնաժամն այսօր տեղափոխվել է դատարանի դահլիճներ, սակայն դրա բովանդակությունը վաղուց դուրս է եկել իրավական հարթությունից։ Իշխանությունը փորձում է ամրագրել իր հաղթանակը պետական ինստիտուտների միջոցով։ Ընդդիմությունը փորձում է պահպանել պայքարի օրակարգը՝ չունենալով միասնական ռազմավարություն։ Իսկ հասարակությունը հերթական անգամ հայտնվել է մի իրավիճակում, որտեղ քաղաքական դաշտի երկու բեւեռներն էլ ավելի շատ զբաղված են միմյանց դեմ տեղեկատվական պատերազմով, քան երկրի առջեւ կանգնած հիմնարար խնդիրների քննարկմամբ։

ՍԴ-ի որոշումը կարող է փակել իրավական գործընթացը, սակայն դժվար թե այն վերջնականապես փակի քաղաքական ճգնաժամի էջը։ Այդ ճգնաժամի պատճառները շատ ավելի խորն են, քան մեկ ընտրության արդյունքը կամ մեկ դատական վճիռը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում