Ջրի տերն ու պատասխանատուն չգիտի, թե ջուրն ով է անջատել․ Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

Ինչ ամառը մտել է իր բնականոն հունի մեջ, «Վիոլա ջուր» ընկերությունը սկսել է իր համատարած ջրանջատումները: Եթե ժամանակին գոնե քաղաքացին ստանում էր տեղեկատվություն հաղորդագրության կարգով եւ կարողանում էր գոնե ջուր հավաքել, ապա այս տարի, կարծես թե, անգամ այդ հաղորդագրությունները չեն ուղարկում: Պարզ օրինակ` Նոր Նորքի 4-րդ զանգվածում օրեր առաջ տեղի ունեցած ջրանջատումը: Այս խնդրի շուրջ բնակիչները հազար ու մի անգամ իրենց բողոքի խոսքն են արտահայտել, ցավոք՝ ապարդյուն: Նրանց թվում է նաեւ ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ում հետ էլ զրուցել է «Իրավունք»-ը:

«ՋՈՒՐՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է՝ ՕԴԻՑ ՀԵՏՈ»

Պարոն Հայրիկյան, ջրանջատման հետ կապված օրեր առաջ Դուք ահազանգ էիք հնչեցրել պատկան մարմիններին: Կմանրամասնե՞ք, թե ինչ է տեղի ունեցել։

Ասեմ հերթականությամբ. ուրեմն, վեց օր առաջ է դա եղել։ Խնդիրը ջրին չի վերաբերում, ջուրը կարող են անջատել, կարող են միացնել, հոսանքը՝ նույնպես, բայց եթե նկատել եք, նախապես տեղեկացնում էին չէ՞, ծանուցում էին քաղաքացիներին, որ ջուրը պիտի անջատվի։ Հասկանալի է, որ կարող է լինել վթար, որը չծանուցվեր:  Բայց այդ օրվա առանձնահատկությունը հետեւյալն էր՝ ջրերն անջատված էին, եւ երբ տարբեր հարեւաններ զանգահարում են «Վեոլիա ջուր» ընկերություն, այնտեղից պատասխանում են, որ մենք չենք անջատել։ Այսինքն, ստացվում է, որ ուրիշ մարդ կարող է մեր ջրերն անջատե՞լ։ Ես սա ընկալեցի որպես ահազանգ, որովհետեւ ջուրը անվտանգության ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ օդից հետո: Եթե փորձանքը չի եկել, չես զգում, բայց փորձառու մարդը կամ պատմություն ուսումնասիրող անձը կտեսնի, որովհետեւ օրինակ, ժամանակին Արաքսը հունը փոխել էր, եւ դրա պատճառով մեր մայրաքաղաքը տեղափոխվեց Արտաշատ քաղաքից։ Այսինքն՝ ջուրը շատ լուրջ խնդիր է, ու մեր օրերում, երբ մենք ապրում ենք ոչ բավարար անվտանգության պայմաններում, դա պիտի լիներ շատ մտահոգիչ։ Դրա համար ես տեղեկացրի 911 ծառայությանը եւ միաժամանակ գրեցի դրա մասին։ 

Իմ հարցը հետեւյալն էր՝ ջրամատակարարումը վստահված է «Վեոլիա ջուր» ընկերությանը, եւ նրանից  բացի ուրիշ որեւէ մեկը երբ տնօրինում է ջուր բացել-փակելու հարցը, դա արդեն դառնում է ահազանգ։ Արդյոք սա չի նշանակում, որ գործ ունենք դիվերսիայի հետ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մարդ է ձերբակալվում, եւ հետո պարզում է, որ ոստիկանները չեն ձերբակալել, բնական չէ՞, որ մտածենք, թե այլ մարդ է զբաղվում այդ գործերով, սակայն լավ գիտենք, որ օրենքով այդպիսի բան նախատեսված չէ։ Դրա համար, իմ քաղաքացիական պարտքը համարեցի տեղեկացնել ոստիկանությանը:  Վերջիններս շատ արագ արձագանքեցին, եւ ոստիկանությունից մարդ եկավ: Իհարկե, ես ասացի, որ իրենք ինձ մոտ չպետք է գային, այլ պետք է գնային ու տեսնեին՝ ջուրն ինչու չի գալիս, եւ ով է այն անջատել, եթե «Վեոլիա ջուր»-ը տեղյակ չէ:  

Այդ ընթացքում՝ մոտավորապես յոթ ժամ անց, ջուրը եկավ։ Ոստիկանն ուրախացավ, որ ջուրը եկավ, ասաց համարեք թյուրիմացությունը լուծված է: Բայց չէ որ սա  վտանգավոր թյուրիմացություն է։ Հաջորդ օրը նորից կրկնվեց  ջրանջատումը։ Ես կրկին զանգեցի 911 եւ Ազգային անվտանգության ծառայություն, ինչպես նաեւ կառավարության թեժ գիծ, որպեսզի նրանց ուշադրությունը գրավեմ, էլի եմ շեշտում՝ հարցը այն չէ, որ ջուրը անջատվել է: Մենք Հայաստանում ամեն բանի սովոր ենք, բայց հարցն այն է, որ ջրի տերն ու պատասխանատուն չգիտի, թե ջուրն ով է անջատել։ Իսկ եթե պատասխանատուներից բացի, այլ մարդ է այդ ոլորտում մխրճվում, արդեն դառնում է անվերահսկելի ու խիստ վտանգավոր իրավիճակ։

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՋՈՒՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Պարոն Հայրիկյան, ի՞նչ պատասխանեցին Ձեզ Ազգային անվտանգության ծառայությունից։

Ազգային Անվտանգությունը բավական լուրջ վերաբերվեց հարցին: Նաեւ ասեմ, որ նախնական փուլում ոստիկանությանը սխալ տեղեկություն էին տվել, թե իբր սա ավազակություն է: Դե հնարավոր է խոսքի մեջ ասած լինեմ, որ սա ավազակությանը հավասարազոր բան է։ Ես կոնկրետ խոսել եմ ջրի մասին, ու պետք չէ բառախաղերով զբաղվել։ Ավազակության մասին ահազանգ չի եղել: Ահազանգ եղել է այն բանի մասին, որ հանրությանը տրվող ջուրը վերահսկվում է ինչ-որ ուժերի կողմից, որոնց մասին «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղյակ չէ։ Նրանք ահազանգը ընդունեցին ի գիտություն։ Ես ահազանգել եմ տվյալ դեպքում որպես քաղաքացի, չեմ էլ ասում նույնիսկ որպես կուսակցապետ: Ուրախ եմ, որ արագ արձագանքում են, բայց արձագանքի արդյունքների մասին տեղեկացված չեմ։ Այնպես որ, չեմ կարող ասել, իրենք պարզեցի՞ն՝ թե ով էր անջատել, ինչ իրավունքով։

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԻԾԸ ՇԱՏ ՎԱՏ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

Առհասարակ սա տարածված խնդիր է, քանի որ հենց շոգերն ընկնում են, ոչ միայն Ձեր թաղամասում, այլ բոլոր թաղամասերը կանգնում են ջրանջատման հարցի առաջ: Դուք հիմա, իհարկե, էլ ավելի կարեւոր հարց բարձրացրիք՝  ինչպե՞ս թե «Վեոլիա ջուր»»-ը չգիտի, թե ինչու են ջրերը կտրել:

 Գիտեք ինչ, այդ չիմանալն ամենասարսափելին է, որովհետեւ, որպես կանոն, տեղեկացնում են, որ այսինչ օրը, այսինչ ժամերին, այսինչ թաղամասում ջուր չի լինելու: Բայց այս դեպքում իրենք ոչ միայն նախապես չեն տեղեկացրել, այլ նաեւ չգիտեին, թե ով է անջատել։ Չգիտես, ուրեմն՝ քո տեղում չես, ուրեմն՝ պետությունը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի։ Ի դեպ, ասեմ, որ իրենց թեժ գիծը շատ վատ է աշխատում:

Այն, որ մարդիկ պիտք է իրենց իրավունքների համար պայքարեն, դա հարցի մյուս կողմն է: Ես` որպես կուսակցապետ, պետական գործիչ  ի վերջո, պետութենական գործերով զբաղվող մարդ, բարձրացրի հետեւյալ հարցը, քանի որ Ազգային անվտանգության հետ կապվող հարց է սա։ Ես առիթավոր չեմ եւ առիթ չէի փնտրում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. – Ի դեպ, մինչ պատրաստում էինք նյութը « Վեոլիա ջուր» ընկերությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ հուլիսի 1-ից 2,5 ամիս՝ ամառվա տապի ամենաթեժ շրջանում, մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով։ Նոր գրաֆիկի համաձայն, մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման գրաֆիկը լինելու է 17-19-ժամյա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում