Լիլիթ Մակունցը կվերադառնա իր հին պաշտոնի՞ն․ «Իրավունք»
ՆերքաղաքականԻշխող ՔՊ-ի ներսում տարակուսած են, թե ինչու ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին Նիկոլ Փաշինյանը առաջ չմղեց՝ որպես ԱԺ նախագահի կամ գոնե փոխնախագահի պաշտոնում՝ իբրեւ թեկնածու։ Մի շարք ՔՊ-ականներ ենթադրում են, որ Մակունցի համար պահվում է խմբակցության ղեկավարի պաշտոնը, քանի որ նա փորձ ունի։
Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանից առաջ, հենց Մակունցն էր ՔՊ խմբակցության ղեկավարը եւ շատերի կարծիքով՝ ավելի օբյեկտիվ ու հավասար աչքով էր նայում խմբակցության անդամներին, քան իր հաջորդը։
Ավելին՝ Մակունցը կարողանում էր լեզու գտնել լրագրողների հետ՝ ի տարբերություն Կոնջորյանի, որն ընդգծված կողմնակալ վերաբերմունք ուներ որոշ լրագրողների նկատմամբ ու նրա հետ զրույցի փորձերը երբեմն ավարտվում էին հիստերիկ ջղաձգումներով։
Սեփ․ լրատվություն

