Ռուսական ուժերը խորացրել են ճեղքման գոտին Կրամատորսկի արեւելքում` գրավելով Միլինովկան (Քարտեզ)
ՄիջազգայինԱվելի վաղ հայտնել էինք, որ ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Կրամատորսկի արեւելքում` գրավելով Տիխոնովկա բնակավայր եւ մտնելով մի փոքր հյուսիսում գտնվող Միլինովկան (https://iravunk.com/?p=343832&l=am):
Եւ ահա, ըստ նոր ստացված տվյալներ, ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են նաեւ Միլինովկան` դուրս գալով Կրամատորսկի արեւելյան թեւում գտնվող անտառային զանգված: Դրանից այն կողմ էլ արդեն բուն Կրամատորսկն է: Ընդ որում, այս ուղղությամբ այլեւս բնակավայրեր չկան, որոնց շուրջ ուկրաինական կողմը կկարողանա պաշտպանություն կազմակերպել:
Աղբյուրը հայտնում է, որ ներկա պահին ռուսները Կրամատորսկի մոտ 6–7 կմ հեռավորության վրա են, եւ շարունակում են հարձակումը:
Տես նաեւ https://t.me/iravunk/69093

