Թուրք–իսրայելական պատերազմը դառնում է շատ հավանական

Վերլուծություն

Եվ այս­պես, տե­ղի ու­նե­ցավ անս­պա­սե­լին: Չ­նա­յած, ե­թե խո­րը նա­յենք, նման մի բան պետք է լի­ներ: Խոս­քը , ի­հար­կե, Իս­րա­յե­լի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան պաշ­տո­նա­կան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցի մա­սին է:

ԻՆՉՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ՀԻՇԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ա­ռաջ ընկ­նե­լով` նկա­տենք. ե­թե անգամ Իս­րա­յելն այդ գոր­ծըն­թա­ցը հասց­նի ա­վար­տին, դա դժվար թե ինչ­–որ կոնկ­րետ բան այս պա­հին Հա­յաս­տա­նին տա կամ փո­խի Թուր­քիա­յի մո­տե­ցում­նե­րը: Ժա­մա­նա­կին ոչ պակաս ո­գե­ւո­րութ­յամբ խո­սում էինք նաեւ ԱՄՆ­–ի կող­մից ցե­ղաս­պա­նութ­յուն տեր­մի­նը հնչեց­նե­լու մա­սին, ու ի՞նչ տվեց այն. մո­տա­վո­րա­պես նույն բանն էլ հի­մա է: Ա­մեն դեպ­քում, ե­թե գոր­ծըն­թացն ա­վար­տին հաս­նի, ի­հար­կե, ող­ջու­նե­լի է. հե­տա­գա­յում դա կա­րող է իր ո­րո­շա­կի դերն ու­նե­նալ:

­Բայց ա­հա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով, Իս­րա­յե­լի արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րին հա­ջոր­դեց Նե­թան­յա­հու­ի կա­ռա­վա­րութ­յան կող­մից հա­մա­պա­տաս­խան օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յան ըն­դու­նու­մը, որ­քան էլ որ հան­կար­ծա­կի էր, բայց այն անս­պա­սե­լի չես հա­մա­րի։ Ա­մե­նացն­ցո­ղը, ի­հար­կե, Գի­դեոն Սաա­րի տեր­մի­նա­բա­նութ­յունն էր. Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը պաշ­տո­նա­պես ճա­նա­չելու գոր­ծըն­թացն իս­րա­յել­ցի նա­խա­րա­րը ան­վա­նում է «բա­րո­յա­կան եւ պատ­մա­կան պար­տա­կա­նութ­յուն», մազ էր մնա­ցել, որ հայ ժո­ղովր­դից նե­րո­ղութ­յուն խնդրի, թե այս ինչ վատ բան է Իս­րա­յելն ա­րել, որ մինչ հի­մա չի ճա­նա­չել։ Բայց ոչինչ, ա­վե­լի լավ է ուշ, քան եր­բեք, ու այդ­պես շա­րու­նակ:

Ու­րեմն, նո՞ր միայն Իս­րա­յե­լը հի­շեց, որ նման «բա­րո­յա­կան եւ պատ­մա­կան պար­տա­կա­նութ­յուն» ու­նի. ան­լուրջ է: Ու ին­չո՞ւ հան­կարծ հի­շեց Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին...

Չ­նա­յած, ան­ցած տա­րի եւս «մի թե­թեւ» հի­շեց, երբ Նե­թան­յա­հուն լրագ­րո­ղի հետ խո­սեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին` ա­սե­լով` ա­հա, հենց հի­մա ես ճա­նա­չե­ցի: Այն ժա­մա­նակ, ի դեպ, Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շատ սուր էին...

­Հի­մա եւս այդ սրութ­յու­նը տե­սա­նե­լի է: Ընդ ո­րում, սրութ­յուն աս­վածն այս դեպ­քում շատ մեղմ է: Օ­րերս Թ­րամ­փը մեկ միտք հնչեց­րեց, ո­րը շատ խո­րը մտքեր է ա­ռա­ջաց­նում թուրք­–իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ի­րա­կան վի­ճա­կի մա­սին: Այս­պես, մի լավ փնո­վե­լով ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րին, որ ի­րեն Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մում չօգ­նե­ցին, հա­սավ Թուր­քիա­յին: Բայց փնո­վե­լու փո­խա­րեն` նման «տա­րօ­րի­նակ» բա­ռա­պա­շա­րով. ինքն է Էր­դո­ղա­նին խնդրել, որ չե­զո­քութ­յուն պա­հի: Ու ընդգ­ծե­լով, որ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­ներն Իս­րա­յե­լի հետ շատ վատ էին: Տ­րա­մա­բա­նութ­յու­նը սա էր. ե­թե Թուր­քիան ո­րո­շեր խառն­վել պա­տե­րազ­մին, ա­պա Իս­րա­յե­լի դեմ:

Թ­րամ­փի այդ «միա­միտ» եւ «պա­տա­հա­կան» ար­տա­հոս­քի տակ այս միտ­քը միան­գա­մայն ընդգծ­ված էր` Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը թշնա­մի­ներ են: Ի­հար­կե, հրա­պա­րա­կա­յին դաշ­տում դա տե­սա­նե­լի է. ա­մե­նօր­յա ռե­ժի­մով Էր­դո­ղանն ու Նե­թան­յա­հուն «շան լափ են թա­փում ի­րար գլխի»: Թ­րամ­փի ակ­նար­կը կա­րե­ւոր է նրա­նով, որ ցույց տվեց, որ դա խաղ չէ, ինչ­պես որ ի­րա­վի­ճա­կը փոր­ձում են հրամց­նել շատ փոր­ձա­գետ­ներ: Այ­սինքն, որ թուրք­–իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում էլ թշնա­մա­կան դաշ­տում են, ա­վե­լին, ինչ-որ պա­հի կա­րող են նաեւ ռազ­մա­կան բախ­ման գնալ:

Եվ ա­հա, Իս­րա­յելն ան­նա­խա­դեպ քայ­լի գնաց` Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը ճա­նա­չե­լու թե­ման ոչ թե պար­զա­պես բե­րե­լով օ­րա­կարգ, այլ դրան տա­լով կա­ռա­վա­րութ­յան կող­մից հաս­տատ­ված օ­րենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նութ­յան տեսք: Դ­րա­նից այն կողմ մնում է մեկ քայլ` օ­րի­նա­գիծն անց­կաց­նել պառ­լա­մեն­տով: Այ­սինքն, այս պա­հին ար­դեն իսկ Թել Ա­վի­վը Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը տե­ղա­փո­խում է գործ­նա­կա­նում ան­նա­խա­դեպ էս­կա­լա­ցիոն փուլ, եւ ե­թե նաեւ Ք­նե­սե­թով հաս­տա­տի, ա­պա դա, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կնշա­նա­կի պա­տե­րազ­մից «5 պա­կաս» մա­կար­դա­կի սրա­ցում:

ՍԱ ԱՆԳԱՄ «Բ» ՊԼԱՆ ՉԷ

Ու­րեմն, կգնա՞ Նե­թան­յա­հուն այդ վեր­ջին քայ­լին: Հաս­կա­նա­լու հա­մար, ի­հար­կե, նախ պետք է գնա­հա­տել, թե ին­չու են թուրք­–իս­րա­յել­յան հա­րա­բե­րութ­յու­նն­երը հա­սել ներ­կա վի­ճա­կին:

­Սուր հա­կա­սութ­յուն­ներ Ան­կա­րան եւ Թել Ա­վիվն ու­նեն մի քա­նի ուղ­ղութ­յամբ: Սկ­սած Գա­զա­յից եւ թուր­քա­կան ազ­դե­ցութ­յան գոր­ծիք հան­դի­սա­ցող «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րը», ըստ այդմ` նաեւ ՀԱՄԱՍ­–ի դեմ հայտ­նի ծանր հար­ված­նե­րից, վեր­ջաց­րած սի­րիա­կան ու մա­սամբ լի­բա­նան­յան ուղ­ղութ­յուն­նե­րով: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, խոս­քը «Մեծ Իս­րա­յե­լի» սցե­նա­րի մա­սին է, ո­րը են­թադ­րում է ոչ միայն Իս­րա­յե­լի տա­րած­քա­յին ընդ­լայ­նում, այլ նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան ֆո­նի հիմ­քա­յին փո­փո­խութ­յուն: Այդ թվում, Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մով, ո­րին Իս­րա­յե­լը եր­կու դեր է տա­լիս: Նախ, որ­պես տա­րա­ծաշր­ջա­նի մյուս պե­տութ­յուն­նե­րի դեմ ուղղ­ված ու­ժա­յին գոր­ծոն. այ­սինքն, Իս­րա­յե­լի վե­րահս­կո­ղութ­յամբ թող Քուր­դիս­տա­նը դառ­նա ռազ­մա­կան հա­կակ­շիռ տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի հա­մար: Այդ ֆունկ­ցիան ժա­մա­նա­կին հենց Թուր­քիա­յի վրա էր դրված, ո­րը Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­ցավ կա­մաց–­կա­մաց փո­խել: Ու հի­մա նա­խընտ­րե­լի սխե­մա է դար­ձել Քուր­դիս­տա­նի տես­քով նման հա­կակ­շ­ռի ստեղ­ծու­մը, ո­րը թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է լի­նե­լու ինչ­պես Թուր­քիա­յի, այն­պես էլ` Ի­րա­նի դեմ: Իսկ մյուս` ա­րա­բա­կան երկր­ներն այս­պես թե այն­պես Իս­րա­յե­լի հա­մար մեծ վտանգ չեն, վե­րահս­կե­լի են: Գու­մա­րած, Քուր­դիս­տանն Իս­րա­յե­լի հա­մար կդառ­նա նաեւ կա­յուն է­ներ­գա­մա­տա­կա­րար` ի հաշ­իվ այն ռե­սուրս­նե­րի, ո­րոնց վրա այն ցան­կա­նում են հիմ­նել:

Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի, հիմ­նա­կան խոչըն­դոտն ա­մե­նե­ւին էլ Ի­րա­նը չէ. Թեհ­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու տար­բե­րակ­ներ կան, եւ այս վեր­ջին պա­տե­րազ­մը դրա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը տա­լիս է:

­Շատ ա­վե­լի լուրջ խոչըն­դոտ է Թուր­քիան, հաշ­վի առ­նե­լով, որ նախ` Քուր­դիս­տա­նը հենց Թուր­քիա­յի հա­մար է ա­ռաջ­նա­յին մա­հա­ցու վտանգ: Երկ­րոր­դը, այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար Սի­րիա­յում թուրք­–իս­րա­յել­յան կոմպ­րո­միս պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Ըստ այդմ այն, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո Թուր­քիան վե­րած­վե­լու է Իս­րա­յե­լի հա­մար հիմ­նա­կան թի­րա­խի, դեռ էն գլխից էր կան­խա­տես­վում: Ընդ ո­րում` ան­կախ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ել­քից: Ընդ ո­րում, ա­սել, թե Իս­րա­յե­լի հա­մար Թուր­քիան ըն­դա­մե­նը «Բ» պլան էր` Ի­րա­նում ձա­խող­ման դեպ­քում, թե­րեւս կա­րե­լի է միայն պայ­մա­նա­կա­նո­րեն: Այն է. Թուր­քիան ե­ղել եւ մնում է հիմ­նա­կան թի­րախ, պար­զա­պես մինչ այդ պետք էր Ի­րա­նում ըն­դու­նե­լի ստա­տուս քվո ստեղ­ծել:

ԻՐԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Այս պա­հին կա՞ այդ ստա­տուս քվոն: Թե­րեւս, դեռ ոչ: Այ­սինքն, Իս­րա­յե­լի հա­մար ըն­դու­նե­լի կա­րող է լի­նել այն­պի­սի Ի­րա­նը, ո­րը կսահ­մա­նա­փակ­վի իր աշ­խար­հագ­րա­կան տի­րույ­թում եւ ա­ռա­վե­լա­գու­նը, քա­ղա­քա­կան հա­վակ­նութ­յուն­ներ կու­նե­նա հա­րա­վա­յին Ի­րա­քում: Վերջ, մնա­ցա­ծից պետք է հրա­ժար­վի, եւ խոսքն այս­տեղ մաս­նա­վո­րա­պես Լի­բա­նա­նի մա­սին է, ինչ­պես որ մինչ այդ Սի­րիա­յից հրա­ժար­վեց:

­Լի­բա­նա­նի խնդիրն այս պա­հին դեռ լուծ­ված չէ. Ի­րանն այս ուղ­ղութ­յամբ դեռ փոր­ձում է հա­մա­ռել: Սա­կայն վեր­ջին զար­գա­ցում­նե­րը հու­շում են, որ այս ուղ­ղութ­յամբ Թեհ­րա­նը շատ մեծ պո­տենց­իալ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չու­նի: Փաս­տը սա է. ան­կախ այն բա­նից, թե «Հեզ­բոլ­լահ»–ը Լի­բա­նա­նում ինչ դիր­քեր ու­նի, այդ երկ­րի պաշ­տո­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը  ցույց տվե­ցին, որ նա­խընտ­րում են ԱՄՆ­–ի հո­վա­նու ներ­քո Իս­րա­յե­լի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Ու հենց այդ փաստն էլ Նե­թան­յա­հուն դնում է Թեհ­րա­նի ա­ռաջ. Լի­բա­նա­նը պաշ­տո­նա­պես մեզ հետ պայ­մա­նա­վոր­վում է, կա մի­ջազ­գա­յին ի­րա­վունք, եւ դուք այս­տեղ ա­նե­լիք այ­լեւս չու­նեք: Ընդ ո­րում, Թեհ­րանում նաեւ հաս­կա­նում են, որ այս սցե­նա­րի թի­կուն­քում կանգ­նած է ԱՄՆ–ն: Գու­մա­րած, Լի­բա­նանը այս պա­հին փաս­տա­ցի շրջա­պատ­ման վի­ճա­կում է, եւ Ի­րանն ա­ռանձ­նա­պես օգ­նե­լու տար­բե­րակ­ներ չու­նի, ե­թե ան­գամ ԱՄՆ­–ի հետ նոր պա­տե­րազ­մի գնա: Ու նաեւ այն­պես չէ, որ «Հեզ­բոլ­լահ»–ը Լի­բա­նա­նում ու­նի բա­ցար­ձակ ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­ռա­վե­լութ­յուն մյուս բո­լո­րի հան­դեպ եւ կա­րող է վերց­նել իշ­խա­նութ­յու­նը:

Եվ այն, որ ԱՄՆ­–ի հո­վա­նու ներ­քո ստո­րագր­ված իս­րա­յե­լա–­լի­բա­նան­յան այս վեր­ջին պայ­մա­նագ­րից հե­տո, թեեւ ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան ո­րո­շա­կի բա­խում­ներ ե­ղան, բայց նո­րից ո­րո­շե­ցին բա­նակ­ցութ­յու­ննե­րը շա­րու­նա­կել, ար­դեն իսկ ակ­նար­կում է, որ Թեհ­րա­նում Լի­բա­նա­նի հետ կապ­ված ա­ռանձ­նա­կի պատ­րանք­ներ չկան: Ի­հար­կե, այս ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին էլ ա­վե­լի ընդգծ­ված տեսք ստա­ցան այն նե­րիշ­խա­նա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին կան Ի­րա­նում: Դ­րան դեռ կհաս­նենք: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով տե­սա­նե­լի չէ այն մե­խա­նիզ­մը, ո­րով Ի­րա­նը կամ Ի­րա­նի իշ­խա­նա­կան թե­ւե­րից մե­կը կա­րող է վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել Լի­բա­նա­նը: Ու ե­թե Թեհ­րա­նը հաշտ­վում է այդ ի­րա­վի­ճա­կի հետ (կար­ծես թե ա­մեն բան հենց դրան էլ գնում է), ա­պա նաեւ միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում, որ ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը կա­րող են հաս­նել տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին: Այն է` Իս­րա­յե­լը դրան չի խան­գա­րի:

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՀԻՄՔԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ա­հա այս ֆո­նին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Իս­րա­յե­լը գնում է Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շի­կաց­ման` նաեւ օգ­տա­գոր­ծե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման: Ընդ ո­րում, Նե­թան­յա­հուն օ­րերս նման հե­տաքր­քիր հայ­տա­րա­րություն  հնչեց­րեց` հա­զիվ թե գո­նե մեկ օր լի­նի, որ Էր­դո­ղա­նը կոչ չա­նի` ոչն­չաց­նել Իս­րա­յել պե­տութ­յու­նը: Նաեւ ընդգ­ծե­լով, որ դրանք ըն­դա­մե­նը հռե­տո­րա­կան կամ քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ չի հա­մա­րում: «Մենք լուրջ ենք վե­րա­բեր­վում այս հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին եւ դ­րանք կփո­խան­ցենք նաեւ մեր ա­մե­րի­կա­ցի ըն­կեր­նե­րին։ Մենք դրանք չենք ան­տե­սում»,- ա­սաց Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը:

­Շատ նման է, որ Նե­թան­յա­հուն ար­դեն իսկ սկսել է Թուր­քիա­յից «ինք­նա­պաշտ­պան­վե­լու» հիմք պատ­րաս­տել: Խոս­քը այն «ինք­նա­պաշտ­պա­նութ­յան ի­րա­վուն­քի» մա­սին է, ո­րով Ա­րեւ­մուտքն ա­մեն ան­գամ ար­դա­րաց­նում է Իս­րա­յե­լի սկսած հեր­թա­կան պա­տե­րազ­մը: Թուր­քիա­յի պա­րա­գա­յում, ի­հար­կե, Թել Ա­վի­վը պետք է նաեւ հաշ­վի առ­նի, որ խոս­քը ՆԱՏՕ­–ի ան­դամ պե­տութ­յան մա­սին է, ո­րը կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յան ի­րա­վուն­քից է օգտ­վում: Բայց ե­թե «պարզ­վի», որ Իս­րա­յելն ըն­դա­մե­նը «ինք­նա­պաշտ­պան­վում» է Թուր­քիա­յի ագ­րե­սիա­յից, ա­պա ՆԱՏՕ­–ի գոր­ծոնն այս­տեղ չի աշ­խա­տում: Իսկ իս­րա­յե­լա­կան լոբ­բին, ի­հար­կե, մնա­ցած հար­ցե­րը տե­ղը կգցի: Ի­հար­կե, դա կլի­նի ար­հես­տա­կան մո­տե­ցում, ո­րը ծան­րա­գույն հար­ված կհասց­նի Դա­շին­քի հիմ­քե­րին: Բայց Թ­րամ­փը հենց դա է հաս­կաց­նում ՆԱՏՕ­–ին. դուք ինձ չօգ­նե­ցիք Իրա­նի դեմ, ին­չո՞ւ պետք է ես ձեզ օգ­նեմ: Ե­թե ան­գամ խոս­քը Թուր­քիա­յի մա­սին է:

­Վեր­ջա­պես ա­սել, թե Իս­րա­յե­լը պա­տա­հա­բար հենց այս պա­հին օ­րա­կարգ բե­րեց Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թե­ման եւ գնաց ի­րա­վի­ճա­կի կտրուկ սրաց­ման, իր հեր­թին տե­ղին ե­րե­ւի չլի­նի: Գա­լիք ա­միս Թուր­քիա­յում կա­յա­նա­լու է ՆԱՏՕ­–ի գա­գա­թա­ժո­ղո­վը: Ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ այս­տեղ «շատ մեծ բա­զար­ներ» են լի­նե­լու, եւ որ Ան­կա­րա­յին «տա­կից» ո­րո­շա­կի հստակ պա­հանջ­ներ կներ­կա­յաց­վեն: Դա կտա­նի՞ ՆԱՏՕ­–ի փլուզ­ման. մի­գու­ցե: Ամ­բողջ հարցն այն է` ին­չո՞ւ են բո­լորն ան­լուրջ վե­րա­բեր­վում, երբ Թ­րամ­փը խո­սում է ՆԱՏՕ–ն վե­րաց­նե­լու մա­սին:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/69090 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում