Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Կրամատորսկի արեւելքում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Կրամատորսկի արեւելքում:
Ճակատային այս հատվածում տեւական ժամանակ հանդարտ վիճակ էր, եւ ուկրաինական կողմը հասցրել էր բավականաչափ ամրացնել պաշտպանությունը: Եվ ահա, ռուսական ուժերը կարողացան ճեղքել այն` միաժամանակ երկու հատվածում: Ավելի հարավ` դեպի Տիխոնովկա բնակավայր` գրավելով այն: Մի փոքր հյուսիսում մտան ավելի խոշոր Միլինովկա բնակավայր (Քարտեզում):
Միլինովկան գետին զուգահեռ ձգվող երկար եւ նեղ բնակավայր է: Այն գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս Կրամատորսկի արեւելհան թեւում գտնվող անտառային զանգված: Դրանից այն կողմ էլ արդեն բուն Կրամատորսկն է:
Միլինովկայից հյուսիս` Ռայ–Ալեքսանդրովկայի հատվածում ռուսական ուժերը շարունակում են հարձակումը դեպի Սլավյանսկր մերձակա մատույցներ:
Տե(ս նաեւ https://t.me/iravunk/69087

