Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով

Միջազգային

Ադրբեջանի դեմ Հայաստանի «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած մեր քաղաքացիների ճակատագրի որոշմանը լրջորեն ազդում են ոչ միայն 30-ամյա օկուպացիայի ընթացքում տարածքների ականներով և չպայթած զինամթերքով, վանդալիզմի պատճառով ենթակառուցվածքների, բնակավայրերի, լանդշաֆտների, տեղանքի և նույնիսկ գերեզմանների ոչնչացումը, այլև հայկական կողմից գերեազմանների վայրերի մասին տեղեկատվություն չտրամադրելը։

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ «Անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային կոնֆերանսում, որը տեղի է ունեցել Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում։

«Հայտնի է, որ 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հարցազրույց տված հայ բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ գեներալ Գարիկ Մելքոնյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ապա՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բաբայանը և ուրիշներ, բազմիցս հայտարարել են, որ իրենք տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի տրամադրվել ադրբեջանական կողմին։ Ավելին, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը մամուլին տված իր հարցազրույցներում նույնիսկ չի վարանել խոստովանել, որ անձամբ պահում է ադրբեջանցի գերիների։ Մենք կարծում ենք, որ այս ամենը, ինչպես նաև հումանիզմի ընդհանուր ընդունված սկզբունքներին հակասելը, սպառնալիք է ներկայացնում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համար։

Ադրբեջանի Հանրապետությունը բաց է աշխարհի համար անհետ կորած անձանց հարցի լուծման հարցում, և մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցել հայկական կողմի հետ այս ոլորտում», – նշել է նա։

Մշակվող նոր համակարգը հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի կերպով տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն։

«Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկատվությունը տրամադրող անձը որևէ հանգամանքներում պատասխանատվության չի ենթարկվի։ Համակարգի նպատակն է նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը», – ասել է նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում