Վերադարձ ՌՊԼ. Զախարյանի Եվրոպա ուղեւորությունը այդպես էլ չարդարացվեց
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը ներկայացնող գործակալ Գենադի Գոլուբինը պատասխանել է խաղացողի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին։
«Ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից։ Այնպես չէ, որ նա վաղն իրերը կհավաքի և կտեղափոխվի։ «Ռեալ Սոսիեդադն» այս հարցում ունի իր հստակ դիրքորոշումը։ Սա այնքան էլ հեշտ գործընթաց չէ»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ 23-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ռուսական «Կրասնոդար»։

