Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Հրապարակված տեսանյութում ֆուտբոլիստը մասնակցում է «Guess the midfielder: Mkhi edition» (Գուշակիր կիսապաշտպանին) խաղին։ Հուշումների օգնությամբ Մխիթարյանը փորձում է գուշակել միլանյան ակումբի նախկին հայտնի կիսապաշտպաններին։

