Սպերցյանը բավականաչափ տաղանդավոր է`ուժերը Եվրոպայում այլ ոչ թե Սաուդյան Արաբիայում փորձելու համար. Սինիցին
Սպորտ«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Սինիցինը «Евро-Футбол» պարբերականին տված մեկնաբանությունում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ինձ թվում է՝ նա բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի ուժերը փորձի Եվրոպայում, այլ ոչ թե մեկնի Սաուդյան Արաբիա:
Պետք չէ դատապարտել այն խաղացողներին, որոնք հանուն գումարի մեկնում են Սաուդյան Արաբիա կամ այլ լիգաներ, ի վերջո, ֆուտբոլիստների կարիերան կարճ է։ Շատերն են ցանկանում ապահովել իրենց ընտանիքի ապագան՝ հետագայում այդ մասին չանհանգստանալու համար»։

