Ուկրաինական ուժերը հարվածել են Նովոազովսկի կամրջին
ՄիջազգայինՈւկրաինական ուժերը հարվածել են Նովոազովսկի կամրջին։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Նովոազովսկում Գրուզսկի Ելանչիկ գետի վրայով անցնող կամուրջը լուրջ վնաս է կրել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի երկրորդ հարձակումից հետո։
Մեկ գոտի փլուզվել է, իսկ երկրորդը, որը վնասվել էր նախորդ հարձակման ժամանակ, այլևս չի կարող օգտագործվել։
Քաղաքապետ Վասիլի Օվչարովը հայտարարել է, որ մասնագետները դեռևս չեն կարողանում որոշել, թե արդյոք կամուրջը կարող է վերականգնվել, թե՞ այն կպահանջի լրիվ ապամոնտաժում։ Կամրջի հենարանների վիճակը նույնպես անհայտ է մնում։
Կամուրջի փակման ընթացքում շրջանցիկ ճանապարհ է բացվել Գուսելշչիկովո գյուղով։ Իշխանությունները շարունակում են գնահատել անցման տեխնիկական վիճակը։

