Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
«Հարգելի’ քաղաքացիներ,
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա - Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան - Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,-ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նեւ, Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի: