Այս պահին ունենք 6911 արցախցի ընտանիք, ովքեր ստացել են հավաստագիր, խոսքը 28 441 անձի մասին է
«35%-ը ստացել է հավաստագիր, դա շուրջ 7000 ընտանիք է և նրանց կեսն էլ արդեն իրացրել են հավաստագիրը, ինչն այս պահի բավականին լավ ցուցանիշ է, որովհետև չմոռանանք, որ ծրագիրը հինգ տարիների ընթացքում պետք է իրականացվի, իսկ մենք դեռևս երկրորդ տարում ենք։ Մի փոքրիկ ինֆոգրաֆիկա ներկայացնեմ․ 25 թվականի հունվարի 1-ին մենք ունեցել ենք 289 հավաստագիր, որից 4-ն էր իրացված 26 թվականի հունվարի 1-ին, այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք 6911 հավաստագիր, մոտենում ենք 7000-ին, որոնցից 3254-ն են իրացված, կարծում եմ այս թվերը արդեն խոսում են մեր աճի դինամիկայի մասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

