Սլավյանսկի արեւելյան ուղղությամբ ուկրաինական ուժերի վիճակը դառնում է ծայրահեղ բարդ
ՄիջազգայինԴատելով հեղինակավոր ռազմական թղթակից Կոտենոկի գնահատումներից, Սլավյանսկի արեւելյան ուղղությամբ ուկրաինական ուժերի վիճակը դառնում է ծայրահեղ բարդ:
Այսպես, ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Սլավյանսկ արևելքից։
Ռայ-Ալեքսանդրովկայի հարավային հատվածում` «Մեր ստորաբաժանումները մաքրել են և Յուրկովկայի միջև ընկած հեղեղատները և առաջխաղացել են Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցքի երկու ափերով մինչև Օրեխովատկա՝ սկսելով դրա համար մարտը»,- տեղեկացնում է Կոտենոկը:
«Ռայ-Ալեքսանդրովկայից հյուսիս, Ռուսաստանի զինված ուժերը առաջխաղացել են Դոլգայա ձորակի մոտ և հասել Նիկոլաևկայից արևելք գտնվող բարձունքներին»,- հայտնում է թղթակիցը` նշելով նաեւ, որ բուն Նիկոլաևկան մի քանի շաբաթ շարունակ համակարգված կերպով նշակվում է ռուսական հեռահար կրակով եւ ավիացիայի կողմից:
Այսպիսով, դատելով Կոտենոկի տվյալներից, ռուսական ուժերն այս պահին գրոհում են Օրեխովատկա-Նիկոլաևկա գիծը (Քարտեզում): Այս երկու բնակավայրերը գրավելու դեպքում ռուսներն արդեն կարող են ուղիղ գծով դուրս գալ Սլավյանսկը. այս ուղղությամբ այլեւս չկան բնակավայրեր, որոնց շուրջ ուկրաինական կողմը կկարողանա պաշտպանություն կազմակերպել:
Վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ռուսներն ավարտում են Լիմանի գրավումը, թեեւ դրան զուգահեռ այս պահին էլ հարձակվում են Լիման-Սլավյանսկ տանող հիմնական մայրուղու երկայնքով: Եթե անցնեն Սեւերսկի Դոնեց գոտը, ապա այս հատվածում էլ դուրս են գալիս Սլավյանսկի հյուսիս:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69037

