Ինչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ միջազգային փորձագետների` Հայաստանում հետընտրական` «շունը հաչի, քամին փչի» իրավիճակի հանգուցալուծման հանգուցալուծումը դեռ չի երեւում։
**
ՆԻԿՈԼԸ՝ ՊՈՒՏԻՆԻՆ
(ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծաղիկներս ում նվիրեմ, թառամում են առանց քեզ:
**
ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՆԱՏԱԼՅԱ Ա ՌՈՏԵՆԲԵՐԳԻ` ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ինչ եմ արել որ, մի մուշտի եմ տվել։
**
ԱՍՎԱԾ Է` ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ՄԻ ԾԱՌԱՅԻՐ
Ըստ թեոլոգների` Նիկոլը հոգեւորականներին կտրելով Աստծո ծառայությունից եւ բանակային հավաքների տանելով, փորձում է նրանց Աստծուց բացի ծառայեցնել նաեւ իրեն։
**
ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ
(ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ` ԻՐ ԵՎ ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԻ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նատալը ձեռից գնում ա։
**
ԱՐԱՄԻ ՉՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԸ ՆԻԿՈԼԸ ՀԱՋՈՂԵՑ
Հայկական ավիաուղիներից հայտնում են, որ Նիկոլը Արամ Կարապետյանի հորդորով է Փարաքարը փակել, եւ ով փորձում է Հայաստանից թռնել, անմիջապես քրգործ է հարուցում եւ վերադարձնում Երեւան։
**
ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ
(ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Երեւան ֆիլմ» կինոստուդիան Երեւանի քաղաքապետարանում նկարահանում է «Ավինյանն ու 40 ավագանիները» նոր մարտական թրիլլերը։

