«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուսական ուժերը երկու առանցքային բնակավայր են գրավել Զապորոժեի արեւելյան ճակատում (Քարտեզ)

Վերլուծություն

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է երկու կարեւոր բնակավայրերի գրավման մասին: Խոսքը Դնեպրոպետրովսկի մարզի Պիզանցիի և Զապորոժիեի մարզի Նովոսելիվկայի մասին է։

Չնայած խոսքը տարբեր մարզերի մասին է, սակայն այս երկու բնակավայրերը նույն ճակատում են եւ նույն տրամաբանության մեջ (Քարտեզում):

Այսպես, երեկ ռուսները գրավեցին Նովոսկելեվատոեն` Պոկրովսկոե առանցքային բնակավայրի հատվածում: Պիզանցին դրա հաջորդ բնակավայրն է, որը գրավելով, ռուսական ուժերը հիմնվում են Վոլչա գետի հարավային թեւում: Գետանցումը եւ Պոկրովսկոեի վրա գրոհը համարվում է քիչ հնարավոր տարբերակը: Բայց փոխարենը, գրավելով Նովոսկելեվատոեն եւ Պիզանցին, ռուսական ուժերն ամրանում են Պոկրովսկոե-Զապորոժե ռազմավարական մայրուղու վրա: Եվ հիմա, շատ ավելի հավանական է, որ հետագա հարձակումը կզարգացնեն այդ մայրուղով դեպի Զապորոժեի մարզի հյուսիսային գոտի` թեւն ապահովելով Վոլչա գետով:

Երկրորդը` Նովոսելիվկան նույն` Զապորոժեի արեւելյան ճակատի հարավային թեւի կարեւոր բնակավայերից է` Գուլյայպոլսկոեի արեւմուտքում: Այսինքն, եւս մեկ նման ճեղքում եւ ռուսական ուժերը դուրս կգան Օմելինիկ` Օրեխովոյի հիմնական մայրուղի եւ թիկունք:

Ընդհանուր պատկերը սա է: Զապորոժեի արեւելյան ճակատում ռուսական ակտիվ հարձակումը ուկրաինական կողմին ստիպեց լուրջ ռեզերվներ նետել այս ուղղությունը, ընդ որում, մի շարք առանցքային հատվածների հաշվին: Վերջին շաբաթներին այստեղ ողջ ճակատով ընթանում էին դաժան հանդիպակաց մարտեր: Ու հիմա, երբ ռուսական ուժերը նկատելի առաջխաղացում են իրականացնում, դա ակնարկ է, որ ուկրաինական ռեզերվներն էապես մաշվել են, որն ազդել է պաշտպանական հնարավորությունների վրա:

Այսինքն, եթե այս դինամիկան պահպանվի, ռուսական ուժերը դուրս կգան Օրեխովո-Նովոնիկոլաեւկա մայրուղու երկայնքով ձգվող ուկրաինական պաշտպանական բնագիծ (Քարտեզ 2): Ավելին, Նովոսելիվկան այդ բնագծի մեկնարկային կետն է հարավում: Այն հապճեպ կառուցված է, անցած ձմեռվանից սկսած: Գումարած, այն այս ուղղությամբ ուկրաինական վերջին կառուցապատված բնագիծն է: Այն անցելու դեպքում, ռուսական ուժերը ոչ միայն դուրս են գալիս Օրեխովոեի ճակատում ուկրաինական պաշտպանության թիկունք: Այլ նաեւ այդ լայն` գործնականում Զապորոժեի մարզում ուկրաինական վերահսկողության ողջ գոտով ձգվող ճակատով կարող են հետագա հարձակումը զարգացնել մինչեւ մարզկենտրոն Զապորոժե:

Տես նաեւ https://t.me/iravunk/69025 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության