Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» ցուցակում ՀՌՕ-ականները եւ կոշտ գծի կողմնակիցներն են
ՄիջազգայինՊետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջին հնգյակը կգլխավորեն Սերգեյ Լավրովը և Սերգեյ Սոբյանինը։
Բացի այդ, 2007 թվականից ի վեր առաջին անգամ «Միացյալ Ռուսաստան»-ը վերահաստատեց իր գործունեությունը որպես Պուտինի կուսակցություն։
Կուսակցության համագումարում ցուցադրվեց քարոզարշավի պաստառ՝ Պուտինի պատկերով և «Պուտինի կողքին լինելը նվազագույնն է» կարգախոսով։
Պուտինը Ուկրաինայի հետ պատերազմի մարտիկներին եւ վետերաններին անվանեց «Ռուսաստանի իսկական էլիտա»։ Սա պարզ ակնարկ է, որ կուսակցության նախընտրական ցուցակում մեծ թիվ են կազմելու նրանք:
Ամեն դեպքում, ցանկում երրորդ համարն է Մարիա Լվովա-Բելովան, որ ՌԴ երեխաների իրավունքների` նախագահի հանձնակատարն էր, գտնվում է արեւմտյան պատժամիջոցային ցուցակներում եւ 2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալման օրդեր տվեց` Վլադիմիր Պուտինի հետ միասին: Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել կնոջ համար։
Ցուցակում չորրորդը եւ հինգերորդը Ռուսաստանի հերոսներ՝ ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնի է և «մաքուր» ՀՌՕ-ական Վլադիսլավ Գոլովինը` հայտնի ծովային հետեւակայինը «Ստրունա» ազդականչով։
Ասենք, Լավրովը և Սոբյանինը եւս համարվում են ռուսական կողմ գծի կողմնակիցներ: Լավրովը, որպես ԱԳ նախարար, այդպես էլ էական մասնակցություն չունեցավ ամերիկացիների հետ վերջին ձախողված բանակցություններին, ավելի, քանիցս կասկածի տակ առաջ հայտնի պայմանավորվածությունները` ամերիկյան իր գործընկերոջ` Ռուբիոյի հետ պահելով համեմատաբար դիսատնցավորված մոտեցում:
Փորձագետի դիպուկ գնահատմամբ, իշխող կուսակցության նման ցուցակը խոստանում է ռուսական ներկա էլիտայի հարցով «հեղափոխական լուծում», եւ չի բացառում, որ ներկա էլիտան կփորձի համառորեն դիմադրել` դիրքերը չկորցնելու համար:

