Ֆրանսիայում` Նանսիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետից զոհվել է 11 մարդ
ՀասարակությունՖրանսիայում` Նանսիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետից զոհվել է 11 մարդ։
Գերմանիայում գրանցված Pilatus ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նանսիի մոտակայքում մոտավորապես ժամը 11-ին։ Ինքնաթիռը, որը սովորաբար օգտագործվում է պարաշյուտային թռիչքների համար, տեղափոխում էր մարդկանց խումբհերթական պարաշյուտային թռիչքի համար։
Վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ՝ օդաչուն, հինգ ինստրուկտոր և հինգ ուսանող։ Նրանցից երեքը վայր են ընկել ինքնաթիռից վթարի ժամանակ։
Ենթադրվում է, որ զոհերը Նանսիի բուժքույրեր են. բուժքույրերի միաբանության տեղական խորհրդի ղեկավարն արդեն ժամանել է դեպքի վայր։ Կառավարությունը հաստատել է 11 մարդու մահը։ Ողբերգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/69020

