Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող անձանց ինքնությունը

Պատահար

Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որին ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությունը վերաբերում էր երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Տեղում վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել են ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել է նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի և Տարոնի բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել են նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։

Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում են որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարաան վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, նույն կենտրոնի և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի (բաժնի պետ Մելինե Եղշատյանի), Բազումի (բաժնի պետ Արամ Հարությունյանի), Տարոնի (բաժնի պետ Գևորգ Պալյանի), գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ մի խումբ կամավորների ու ջրահեղձ եղած քաղաքացու հարազատների, ընկերների հետ սկսել են Փամբակ գետում որոնողական աշխատանքներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 08։00-ից Հ․ Նաղդալյանն ու Ս․ Գաբրիելյանը տվեցին հանձնարարականներ, որից հետո սկսվեցին աշխատանքները։

Ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետ պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։ 
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։

Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

13:00-ին
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում