ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
ՄիջազգայինԱՄՆ ինքնաթիռները հարձակվել են իրանական ռադարների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների վրա՝ հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների համար, հայտում է Թրամփը:
«ԱՄՆ ինքնաթիռները հենց նոր հարվածել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարներին՝ ԿՐԿԻՆ հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Հնարավոր է, որ նրանք երբեք չսովորեն։ Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա ողջամիտ լինել և ստիպված կլինենք ավարտել այն աշխատանքը, որը այդքան հաջողությամբ սկսել ենք՝ օգտագործելով ռազմական միջոցներ։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա», - հայտարարել է Թրամփը։
Իրանի ԻՀՊԿ-ն պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթին և Բահրեյնին։ Խոցվել են Ալի ալ-Սալեմի և Շեյխ Իսայի ամերիկյան բազաները։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68997

