Եթե վստահ չէին իրենց թիմի վրա, ինչո՞ւ եկան մեզ խաբեցին. Արտակ Արամյան

Շոու բիզնես

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ Է»

Քաղաքական վերջին զարգացումների եւ ընտրական գործընթացների շուրջ հասարակական տրամադրությունները շարունակում են մնալ լարված ու հակասական։ Քննարկումների կենտրոնում հաճախ հայտնվում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ հասարակական ազդեցություն ունեցող այլ ոլորտները՝ այդ թվում մշակույթը, որտեղ դիրքորոշումների բացակայությունը կամ, հակառակը, հրապարակային աջակցությունները լայն արձագանք են ստանում։ Այս թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է գուսան, հեղինակ-կատարող ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

«ՔՊ-ԻՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ»

— Պարոն Արամյան, ի՞նչ վիճակում է մեր մշակույթը:

Մշակույթը Հայաստանի Հանրապետությունում, որպես այդպիսին, մահացած է, քանի որ մշակութային գործիչները կամ սրա համար են աշխատում, կամ նրա. սեփական տեսակետ չունեն։

Երբ լրագրողներս մշակութային գործիչներին զանգահարում ենք, հաճախ միանգամից ասում են, թե՝ քաղաքականությամբ չեն զբաղվում եւ ոչ մի տեսակ դիրքորոշում, նույնիսկ լավը չեն հայտնում: Բայց ընտրությունների նախաշեմին եւ ընտրության օրը տեսանք, թե ով ում սատարեց, ով որ թեւի հետ էր աշխատում, ում համար էր երգում կամ երգեր գրում։ Չեղա՞վ, որ քաղաքականությամբ, այնուհանդերձ, զբաղվում են։

Գիտեք ինչ, մեր պետությունը Հնդկաստանը չէ, այդքան մեծ չէ: Մենք բոլորս իրար դեմքով ճանաչում ենք։ Ու այնքան լավ ենք ճանաչում, որ անգամ գիտենք, թե ով ինչ է սիրում ուտել։ Ինձ թվում է, ՔՊ-ին սատարողները, իրենք մշակութային գործիչներ կոչվելու իրավունք չունեն։ Մի կողմ դնենք գաղափարը։ Եթե մարդը գիտի, որ կարող էր այնպես անել, որ այդքան երեխա չզոհվեր ու չի արել, միայն զուտ այդ պատճառով, ինքն իմ համար գոյություն չունի։

«ԲՈԼՈՐՈՎ ԱՅՆՊԵՍ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ԿՐԿԻՆ ՆԻԿՈԼԸ ՎԵՐԸՆՏՐՎԻ»

Շատերը, հիասթափված են նաեւ ընդդիմությունից՝ ասելով, որ խաբեցին իրենց ու չարդարացրեցիին սպասելիքները: Ուրիշ խոստումներով առաջ եկան, բայց հիմա պայքարում են ԱԺ-ում մի քանի մանդատ ունենալու համար: Ի՞նչ եք կարծում՝ որն է ճիշտ՝ մանդատ վերցնե՞լը, չվերցնե՞լը, թե՞ կրկին փողոցային պայքար սկսելը։

Եթե իրենք վստահ չէին իրենց թեկնածուների, թիմի վրա, որ բոլորը ինքնաբացարկ չեն հայտարարի, ինչո՞ւ եկան մեզ խաբեցին։ Եթե դու վստահ չէիր քո կողքինի վրա, ինձ ինչո՞ւ էին խաբում: Ու անգամ պարզվեց, որ պլան Բ էլ չունեին։ Այսինքն՝ ենթադրում եմ, որ բոլորով այնպես արեցին, որ կրկին Նիկոլը վերընտրվի: Նրանց, ընդամենը պետք էր իրենց եղածը պահել կամ մանդատներ ստանալ:

— Պարոն Արամյան, ամեն դեպքում, կարծում եք, որ կգնա՞ն Ազգային ժողով:

Այո, միանշանակ։ Ու Նիկոլը կունենա Սահմանադրական մեծամասնություն։ Այնտեղ այնքան խոցելի թեկնածուներ կան։ Չեն կարող չքվեարկել։

Ի դեպ, խորհրդարան անցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում շատ քիչ անդրադարձ կար մշակույթին, թե՝  ի՞նչ են պատրաստվում անել մշակութային դաշտում՝ ի՞նչ նորամուծություն կլինի, ինչպե՞ս են պահպանելու ազգայինը եւ այլն։  Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ նույն ընդդիմադիրները, որոնք մասնակցում էին ընտրություններին, իշխանություն են եղել։ Ի՞նչ են արել։ Ամենքն իր գրպանի երգ գրողն ու երգիչն է ունեցել: Հասանք նրան, որ այսօր արդեն Առաքելական եկեղեցին է վտանգված, բա էլ ո՞վ է Սայաթ-Նովային պահելու, ո՞վ է Ջիվանուն հիշել: Ոչ մեկ։

«ՆՄԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾՈՒՆ ԵՆ»

Ստացվում է՝ մշակութային բարեփոխումների չսպասե՞նք ո՛չ իշխանությունից եւ ո՛չ էլ ընդդիմությունից։

Գերտերություններին ձեռք չի տալիս, որ մենք ունենանք մշակույթ, հիշողություն։ Ու իրենք կատարածուն են դրանց՝ թե՛ ընդդիմությունը, եւ թե՛ իշխանությունը։ 2018-ի հեղափոխությունից հետո՝ մենք մշակույթ չենք ունեցել։ Չի պահպանվել ոչ մի արժեք։
Չգիտեմ, ամեն բան խաթարվել է կարծես՝ որակով երաժշտություն, մշակույթ, ավանդույթ: Գիտեք, ազգի բոլոր ֆիդայինները զոհված են, այդ ո՞ւմ համար են երգում «Հայ ֆիդայիններ»։ Նոր սերնդի տղերքն էլ այնքան խնամված են, որ կանանցից չեն տարբերվում: Նրա՞նք են ֆիդային լինելու:

Այսքան ողբերգակա՞ն է մեր վիճակը։

Միանշանակ: Ես այսօր Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում դպրոցական երեխաների տեսա, որոնք եկել էին իրենց մայրերի հետ: Եկեղեցու բակում մայրերը այնպես էին իրենց պահում, կներեք, արտահայտությանս համար, բայց պետք է ասեմ՝ «լոճվում», որ մտածում եմ՝ վաղն այդ երեխաները եկեղեցուն չեն պաշտպանելու: Բնականաբար, նաեւ իրենց մորը, էլ ուր մնաց հողը պահեն։

«ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԸՄԲՈՍՏԱՑԱ՞Վ»

— «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ևս հանվեց դպրոցական ծրագրից։ Չէ՞ որ այդ առարկայի միջոցով աշակերտները հնարավորություն էին ստանում ծանոթանալու Հայ Առաքելական եկեղեցու պատմությանն ու դերին։

— Ե՞վ: Իսկ ո՞վ ըմբոստացա՞վ։ Ինչ-որ մեկն ըմբոստացա՞վ։ Ո՛չ։ Լեւոն Քոչարյանին տարան ոստիկանության բաժանմունք, բոլորը ոտքի ելան: Եկեղեցու դեմ դուրս եկան, եկեղեցու պատմությունը հանեցին դպրոցներից, ի՞նչ արեցին։ Երեխան պիտի լացի չէ՞, որ մայրը կաթ տա։ Եթե պայքարող, պահանջող չկա, հարցը լուծում չի ստանա:

Լավ, բա, ի՞նչ անենք։

Չգիտեմ… Ցավալի է, բայց՝ չգիտեմ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում