Գործարքը կայացած է. Ռոմանոն հաստատել է Սպերցյանի տրանսֆերի մասին լուրը
Սպորտ
Հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր էջում հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի»։
Նշվում է, որ «Կրասնոդարի», ֆուտբոլիստի ներկայացուցիչների և սաուդյան ակումբի միջև գործարքը վերջնականապես ավարտված է։ Տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար, իսկ ֆուտբոլիստն արդեն բարեհաջող անցել է բուժզննումը։
Ռոմանոն նաև ընդգծում է, որ իտալական «Կոմոն», որի հետաքրքրության մասին ակտիվորեն գրում էր մամուլը, իրականում երբեք բանակցություններ չի վարել հայ կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։

