Ծայրահեղ վերահսկողություն ՀՀ-ում, որն անցել է թույլատրելիի սահմանը

Ներքաղաքական

Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը։ Թեեւ պաշտոնական մակարդակով այս քայլը հիմնավորվում է ստվերային շրջանառության դեմ պայքարով եւ հեռախոսների գողության դեպքերի կանխմամբ, փորձագիտական դաշտում սա որակվում է որպես քաղաքացիների նկատմամբ համատարած հսկողություն հաստատելու գործիք։

Ծրագրի համաձայն` ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը եւ բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետեւել, թե կոնկրետ ով, ինչ սարքով եւ որ վայրում է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից։

Այս ծրագիրը վտանգավոր է նաեւ տեխնիկական խոցելիությամբ։ Միլիոնավոր օգտատերերի տվյալներ ներառող նմանատիպ պետական շտեմարանները հաճախ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը եւ խափանվում են, ինչը կարող է հանգեցնել կապի համատարած անջատումների։ Բացի այդ, այն իրավունք է տալիս հավաքագրված տեղեկությունները «թվային ծառայությունների» տեսքով տրամադրել այլ պետական կառույցների կամ մասնավոր ընկերությունների:

Ամենամեծ վտանգը, թերեւս, կապված է կիբեռանվտանգության հետ։ Ողջ երկրի բնակչության անձնական եւ սարքավորումների տվյալների կենտրոնացումը մեկ վայրում դառնում է առաջնային թիրախ հաքերային հարձակումների համար։ Համակարգի հնարավոր կոտրման դեպքում հարվածի տակ է հայտնվելու յուրաքանչյուր քաղաքացիական անձի անվտանգությունը։

Այս հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մարտիրոսյան, Ձեր գնահատմամբ՝ արդյոք կառավարության վերոնշյալ որոշումը չի նշանակում տոտալ վերահսկողություն քաղաքացու նկատմամբ:

— Սա տոտալ հետապնդում չէ, բայց մարդկանց հետեւելու համար հեշտացնում է համակարգային մոտեցումը, որովհետեւ փաստացի սարքը կցվում է մարդուն եւ միասնական բազա ստեղծում, ինչը, բնականաբար, հեշտացնում է արդեն կոնկրետ մարդկանց, կոնկրետ հեռախոսներին հետեւել։

Այսինքն, ոչ միայն արդեն հեռախոսազանգերն են գաղտնալսելու, այլ նաեւ հետեւելու են, թե ինչ է կատարվում հեռախոսների մե՞ջ: Օրինակ, թե տվյալ անձին պատկանող հեռախոսը քաղաքի ո՞ր մասում է գտնվում, ո՞վ ում հետ է հանդիպում եւ այլն։

— Դա հիմա էլ են կարողանում հետեւել։ Հարցն այն է, որ հիմա հեռախոսով կոնկրետ կիդենտիֆիկացնեն, կճշտեն, թե որ հեռախոսը ում է պատկանում։ Դրա համար պետք էր դատարանի սանկցիա, որպեսզի, օրինակ՝ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն օպերատորից այդ տվյալները ստանային։ Իսկ այս տարբերակով լինում է միասնական բազա: Այսինքն՝ սրանով իրենց գործը շատ ավելի կհեշտանա։ Հետեւապես, այս կերպ հետեւելու համար դատարան պետք չէ դիմել եւ որոշման սպասել։

Ի դեպ, այս պահին նկարագրված օրինագծում հենց այդպես էլ ստացվում է, որովհետեւ ստեղծվում է միասնական բազա: Այդ բազան ընդհանրապես տրվում է ինչ-որ երրորդ կողմ հանդիսացող կոմերցիոն ընկերության, եւ այդ ընկերությունն էլ նույնիսկ թույլտվություն է ստանում տվյալները նաեւ վաճառելու ուրիշ կոմերցիոն գործունեության համար: Այնպես որ, բնականաբար, գործը հեշտանում է։

Եթե քաղաքացին չի ցանկանում իր հեռախոսները գրանցել, ի՞նչ է սպասվում այդ դեպքում։

—Հեռախոսը 30 օր աշխատում է, հետո, ուղղակի անջատվում: Այսինքն, չի անջատվում այն առումով, որ չմիանա, այլ պարզապես, բջջային կապին այլեւս չի կպնում:

Իսկ տուրիստներն ի՞նչ անեն:

— Տուրիստը գալիս է, 30 օր իր համար ապրում է եւ 31-րդ օրն իր հեռախոսն անջատվում է: Հայաստան ժամանած անձը պետք է հատուկ գնա ու գրանցի իրա հեռախոսը։

Պատկերացնո՞ւմ եք հերթերի քանակը, պատճառված անհարմարավետությունը...

— Իհարկե, բացի հերթից, չեմ կարծում, որ տուրիստը երազում է գալ ինչ-որ պետական կառույցների հետ շփման մեջ մտնել։ Դա իրեն բոլորովին պետք չէ:

Ի վերջո, որո՞նք են այս օրենքից բխող վտանգներն եւ առավելությունները:

— Պետությանը տալիս է առավելություն, որ նա տեղեկություն ունենա բոլոր հեռախոսներից, որոնք աշխատում են ցանցում: Իմանա, թե որ հեռախոսը ում է պատկանում, եւ հեշտությամբ կարող է այն հետեւել: Սա նաեւ հարմար միջոց է` հեռախոսների հետ կապված մաքսանենգության հարցերը լուծելու։

Ինչ վերաբերում է հեռախոսների գողությանը, ոմանք կարծում են, որ այն կհեշտացնի բացահայման ճանապարհը, բայց իրականում՝ ոչ: Որովհետեւ գողերը, սովորաբար, երբ Հայաստանում հեռախոս են գողանում, այն դուրս են հանում երկրից, որ վաճառեն: Այնպես որ, դա չի օգնի գողության բացահայտմանը։

Որեւիցե այլ պետությունում նման օրենք գործո՞ւմ է։

— Այո, մոտ 25 պետությունում գործում է նման օրենք: Այսօրվանից նաեւ մեր բոլորիս կողմից սիրված Ռուսաստանի Դաշնությունում։ Գործում է՝ Ադրբեջանում, Թուրքիայում , Ուզբեկստանում, Տաջիկիստանում, Չիլիում, Կոլումբիայում։ Եվրամիությունում, օրինակ, սա տարածված միջոց չէ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում