Ռուսաստանի բանակը Դնեպրոպետրովսկի մարզում կարեւոր բնակավայր է գրևավել (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսաստանի բանակը ազատագրել է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոսկելևատոե բնակավայրը, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Արևելյան ռազմաճակատի ստորաբաժանումների վճռական հարձակման արդյունքում քաղաքն ազատագրվել է, և ստեղծվել է պլացդարմ հետագա առաջխաղացման համար»,- նշում է աղբյուրը։
Եթե լուրը վերջնականապես հաստատվի, ապա դա ուկրաինական կողմի համար նոր խնդիր է: Այն իմաստով, որ Նովոսկելևատոեից ռուսական ուժերը հաստատ կհարվածեն առանցքային նշանակություն ումենցող Պոկրովսկոե բնակավայրի արեւմտյան թուին: Այն դեպքում, երբ Պոկրովսկոեն արեւելքից արդեն աքցանավորված է: Հաջողության դեպքում սա սպառնալի է ողջ Նովոմիխայլովկայում ուկրաինական ուժերի համար:
Նաեւ, ռուսները հնարավորություն են ստանում հարձակումը շարունակել Պեկրովսկոեից Զապորոժե տանող հիմնական մայրուղով:

