«Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Արսենյանի ղեկավարած Վայոց Ձորի մարզում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ամենաբարձր տոկոսային արդյունքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է Վայոց Ձորի մարզում։
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 17 266 ձայն կամ 58,95 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 5 632 ձայն կամ 19,23 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 2 194 ձայն կամ 7,49 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 1 269 ձայն կամ 4,33 տոկոս։
Հատկանշական է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը միասին հավաքել են 9 095 ձայն, կամ 31,05 տոկոս, ինչը գրեթե կրկնակի պակաս է «Քաղաքացիական պայմանագրի» ստացած արդյունքից։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը Վահագն Արսենյանն է»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68969

