Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Զապորոժեին, ուկրաինացիները` Ղրիմին
ՄիջազգայինԶապորոժեն մնում է ռուսական հարձակումների հիմնական թիրախներից մեկը։
Այս գիշեր եւս հասցվել են զանգվածային հարվածներ` թիխավորվելով արդյունաբերական օբյեկտներ, կոմունիկացիաները, վառելիքաէներգետիկան եւ այլն:
Այս հատուկ ուշեդրությունը կապված է այն տեղեկատվության հետ, որ ուկրաինական կողմը պատրաստվում է եւս մեկ խոշոր հակահարձակում իրականացնել` Ղրիմի ընդհանուր ուղղությամբ: Նաեւ, որ Ղրիմին եւ թերակղզի տանող կոմունիկացիաների ներկայիս ուկրաինական մասշտաբային հարվածները նաեւ այդ տեսանկյունից պետք է բացատրել: Ընդ որում, այս գիշեր եւս Ղրիմի ուղղությամբ ուկրաինական անօդաչուներն ակտիվորեն աշխատում էին:
Եվ ահա ռուսներն էլ, Հարվածելով Զապպորոժեին, փորձում են սահմանափակել ուկրաինական կողմի հարձակողական պոտենցյալը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68964

