ԱՄՆ-ն ու Իրանը նոր ռազմական հարվածներ են փոխանակել
ՄիջազգայինՉնայած հրադադարին եւ ստորագրված համաձայնագրին, ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել։
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հաստատել է, որ հարվածել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադարներին։ Պատճառաբանությունն այն է, թե Հորմուզի նեղուցում Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքով գրոհել է M/V Ever Lovely բեռնատար նավը:
Իրանը հաշված ժամեր անց պատասխան հարձակում է սկսել։ Հարվածներ են հասցվել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաերին։
Միացյալ Նահանգները կպատասխանի իրանցիներին բռնությամբ, իր հերթին խոստացել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68963

