Հայոց ցեղասպանության մասին Սաարի խոսքը հուշում է, որ թուրք-իսրայելյան պատերազմը շատ հավանական է

Վերլուծություն

Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որքան էլ, որ հանկարծակի էր, բայց այն անսպասելի չես համարի։

Հիշեցնենք, ավելի վաղ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության նիստին կներկայացնի առաջարկ՝ Հայոց ցեղասպանությունը  պաշտոնապես ճանաչելու մասին։

Ամենացնցողը, իհարկե, Սաարի բառապաշարն է. նա ճանաչումը անվանել է «բարոյական և պատմական պարտականություն»։

Նո՞ր միայն Իսրայելը հիշեց, որ նման «բարոյական և պատմական պարտականություն» ունի. անլուրջ է:

Ու ինչո՞ւ հանկարծ հիշեց այդ մասին...

Չնայած, անցած տարի եւս «մի թեթեւ» հիշեց, երբ Նեթանյահուն լրագրոցի հետ խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ասելով` ահա. հենց հիմա ես ճանաչեցի: Այն ժամանակ, ի դեպ, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ սուր էին...

Հիմա այդ սրությունը տեսանելի չէ, սակայն օրերս Թրամփը մեկ միտք հնչեցրեց, որը շատ խորը մտքեր է առաջացնում: Այսպես, մի լավ փնովելով ՆԱՏՕ-ական երկրներին, որ իրեն Իրանի դեմ պատերազմում չօգներցին, հասավ Թուրքիային: Բայց փնովելու փոխարեն, նման «տարօրինակ» բառապաշարով. ինքն է Էրդողանի խնդրել, որ չեզոքություն պահի: Ու ընդգծելով, որ Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի հետ շատ վատ էին: Տրամաբանությունը սա էր. եթե Թուրքիան որոշեր խառնվել պատերազմին, ապա Իսրայելի դեմ:

Թրամփի այդ «միամիտ» եւ «պատահական» արտահոսքի տակ այս միտքը միանգամայն ընդգծված էր` Թուրքիան եւ Իսրայելը թշնամիներ են, այսինքն, ինչ-որ պահի կարող են նաեւ ռազմական բախման գնալ:

Եվ ահա Իսրայելը որոշել է ճանաչել (եթե դա իրոք անի) Հայոց ցեղասպանությունը, որը մեկ բան է նշանակում` Թուրքիայի հետ էքսկալացիայի գերբարձր մակարդակ: Այն կարգի, որից այն կողմ նաեւ ռազմական բախումն է դառնում միանգամայն հավանական:

Ու այստեղ այլ նյուանսներ էլ հիշեցնենք: Մի շարք վերլուծաբաններ, այդ թվում իրանական, իսրայելյան, արեւմտյան, քանիցս մենք եւս կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք, որ եթե Իսրայելի մոտ Իրանի հարցերը լուծելը չստացվի, ապա նրա «Բ» պլանը Թուրքիան է: Որքան էլ, որ ՆԱՏՕ-անդամ, որքան էլ, որ պատրաստվում է հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, մեկ է` Իսրայել-Թուրքիա պատերազմը ոչ միայն ֆանտաստիկայի ժանրում չէ, այլ իրանական հարցի նման ընթացքն այդ թուրքական պատերազմը դարձրել է առավել քան հավանական: Այլապես «Մեծ Իսրայելի» հնարավորության պատուհանը կարող է շատ երկար ժամանակով փակվել:

Հայտնի խոսք կա` «հրեան հենց այնպես նույնիսկ բարեւ չի տա»: Առավել եւս, հենց այնպես հաստատ Հարոց ցեղասպանության ճանաչման թեման առաջին պլան չի բերի, հատկապես, որ այդ թեման անգամ հայաստանյան ներկա վայ իշխանություններն են փորձում մոռացության գիրկը մղել:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության մասին Սաարի խոսքը մեկ բան է նշանակում` թուրք-իսրայելյան պատերազմը շատ հավանական է:

Բայց այդ դեպքում առավել քան տարօրինակ վիճակում են հայտնվում նախ` Ալիեւը, ապա` Փաշինյանը: Իսրայելն ու Թուրքիան Ալիեւի ավագ եղբայրներն են, եւ պատերազմի դեպքում պետք է մեկին ընտրի: Կամ ոչ մեկին, որն ավելի վատ է: Նիկոլն էլ, որ ջանասիրաբար Էրդողանի գիրքն է գրկում, նաեւ իր հերթին իսրայելասիրության պակասից հաստատ չի տառապում: Այսինքն, նրա համար եւս ընտրությունը դառնում է առաջնային:

Կարճ ասած, եթե Իսրայելի արտգործնախարարի այդ հայտարարությունն իրականություն դառնա, դա եւս մեկ անգամ է գլխիվայր շրջելու Մերձավոր Արեւելքն ու Հարավային Կովկասը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68950 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում