The Guardian. Ռուսաստանը կարող է հիբրիդային հարձակում նախապատրաստել ՆԱՏՕ-ի երկրների դեմ
ՄիջազգայինThe Guardian-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է հիբրիդային հարձակում նախապատրաստել ՆԱՏՕ-ի երկրների դեմ։
Արևմտյան աղբյուրները ենթադրում են, որ Մոսկվան կարող է սահմանափակ հիբրիդային հարձակման դիմել ՆԱՏՕ-ի երկրների դեմ՝ Դաշինքի միասնությունը և ԱՄՆ-ի՝ դաշնակցային պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը փորձարկելու համար։
Բալթյան երկրները և Լեհաստանը նշվում են որպես պոտենցիալ խոցելի տարածքներ։
Աղբյուրների համաձայն՝ սա չի ենթադրում լայնածավալ ռազմական ներխուժում, այլ հնարավոր հրթիռային հարվածներ, անօդաչու թռչող սարքերի հարձակումներ կամ այլ սադրանքներ։
Բալթյան երկրները կարծում են, որ նման գործողությունները կարող են ուղղված լինել Արևմտյան պետությունների վրա ճնշումը մեծացնելուն՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը նվազեցնելու համար։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68948

