ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը։ Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել։ Ակտիվորեն քննարկվում է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ՔՊ-ում վստահվելու է կին պատգամավորի: Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն, այդ պաշտոնում կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանը։

