Ինչո՞ւ կազմալուծվեց «Բոլորին դեմ եմ»-ը․ Կյուրեղյանը փակագծեր բացեց. տեսանյութ

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարի ներքո հանդես եկող ՍՊԱՐՏԱԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ:

 Ինչո՞ւ որոշեցիք նման կերպ՝ հումորային եւ խաղարկային կերպով մտնել քաղաքական դաշտ։ Այն էլ այնպիսի շրջանում, որը ճակատագրական է երկրի համար։

Նախ ասեմ, որ մինչ ընտրությունները՝ նախքան խաղարկային, հումորային կերպարը, ներկայացրել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ աշխատել են այդ ոլորտում երկար տարիներ։ Բավականին լուրջ գործերով եմ զբաղվել: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու «Բոլորին դեմ եմ»-ն այս կերպ քարոզարշավ արեց, չեմ կարծում, որ ունեինք այնպիսի լուրջ քաղաքական իրավիճակ, որ մի հատ էլ, մենք անլրջացնում էինք դաշտը: Հակառակը, կարծում եմ, որ ամենալուրջ քաղաքական ուժն ենք եղել, որովհետեւ այն վայրերում ու այն կերպ, որ մենք ենք հայտնվել, դրա համար շատ փող ու գիտելիք պետք չէր ունենալ, այլ պետք էր ունենալ կարեւոր բաներից մեկը՝ կամք։ Ու մենք փաստացի կարողացել էինք այդ դրսեւորումն իրականացնել, ինչը քաղաքական ուժերի մեծ մասից ես չէի տեսնում: Մնացած առումով քարոզարշավը շատ սովորական գնաց՝ համերգ անելով, խոսելով եւ այլն։

 — «Բոլորին դեմ եմ»-ը չաշխատեց: Ստացվեց, որ ժողովուրդը դեմ չէ բոլորին: Անգամ կողմ է ե՛ւ ներկայիս իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, չնայած նրան, որ նրանք էլ ժողովրդի սպասելիքները չեն արդարացնում։

Յուրաքանչյուր գաղափարի աշխատել-չաշխատելը տվյալ դեպքում ընտրություններով էր որոշվում: Այսինքն՝ քաղաքական ուժերը գեներացնում են իրենց նարատիվները, գաղափարները, մարդիկ գալիս են, դրան համաձայն՝ քվեարկում են փաստացի այս կամ այն պատճառով: Այստեղ բազմաթիվ պատճառներ կան, որոնք մեզնից կախված չեն եղել: Բայց ես չեմ ցանկանում խորանալ, ինչ-որ պատճառաբանություններ բերել: Այո՛, մենք չկարողացանք ապահովել առնվազն 60 000 մարդու քվե, մենք ընդունում ենք այդ իրականությունը: Բայց միեւնույն ժամանակ բավականին շատ մարդիկ, իրոք, հավատացին մեզ, որովհետեւ մյուս կողմից 21 500 մարդ էլ ձայն տվեց: Ամեն դեպքում, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր եկել եւ մեր օգտին քվեարկել են՝ հաշվի առնելով այն, որ մենք մարդիկ ենք, ովքեր նոր էին մտել քաղաքականություն: Փորձելու ենք այսուհետ ավելի ակտիվ լինել ու այլեւս չհամարվել, որ ընտրություններից վեց ամիս առաջ բացվում ենք՝ վեց ամիս հետո էլ փակվում ենք։

— Ի դեպ, ինչո՞ւ եք պատրաստվում փակել Ձեր նոր ստեղծված կուսակցությունը։

— «Բոլորին դեմ եմ»-ը կավարտվի: «Բոլորին դեմ եմ» գործընթացով շատ մարդիկ, ովքեր մինչ օրս որեւէ կերպ քաղաքականապես ակտիվ չէին, չէին մասնակցում պրոցեսների, իրենք եկան, մաս դառան դրան։ Հիմա այդ մարդկանցից շատերը իրար հետ գուցե շարունակեն քաղաքական ճանապարհն այլ ֆորմատներով։ Ինչը, կարծում եմ, լավ է ընդհանուր քաղաքական դաշտի համար, որովհետեւ կանխատեսում եմ, որ գալիք 5-10 տարիներին Հայաստանում քաղաքական դաշտում լուրջ սերնդափոխություն է լինելու, եւ դրա կարիքը շատ կա, եւ ինձ թվում է, որ մենք կարող ենք լինել դրա առաջնագծում։

Լավ, ենթադրենք, Դուք չէիք հավաքել 1.47 % ձայն, այլ հավաքել էիք պահանջվող 4 %-ը եւ անցել էիք Ազգային ժողով, ի՞նչ էիք անելու այնտեղ, ո՞րն էր լինելու Ձեր մշակութային, տնտեսական, արտաքին քաղաքականությունը։

— Ոչ մի բան չէինք անելու, որովհետեւ նման իրավիճակում մեր օրակարգի իրականացումն անհնար էր լինելու, ու դրա պատճառը չէր լինելու իշխող ուժը, որը հավաքել էր այնքան, որ միայնակ իշխանություն ձեւավորեր: Նման իրավիճակում մեր օրակարգի, մեր գործողությունների մասն էր լինելու, մանդատները վայր դնելն ու հեռանալը: Որովհետեւ մենք չենք տեսնում այսօրվա ԱԺ-ում աշխատելու իմաստ։ Այսինքն՝ այն, ինչի առջեւ հիմա ընդդիմությունն է կանգնել: Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, բոլոր դեպքերում ասել էինք մեր գործողությունները: Ասել ենք, որ այս դեպքում այսպես կանենք կամ այնպես կանենք։ Հիմա այս դեպքում՝ եթե անցնում էինք, սակայն չէինք կարողանում մեր օրակարգը իրականացնել, դրա համար էլ ունեինք պատասխան, որ մանդատները վայր էինք դնելու ու հեռանայինք։ Այսօրվա ընդդիմությունը, ինձ թվում է, հենց նման հարցի առաջ է կանգնել, որովհետեւ իրենք չունեին պլաններ։ Բոլորի պլաններն իշխանության գալն էր` թե՛ իշխանության, թե՛ հայտնի ընդդիմության։ Նրանք ասում էին, որ գալիս ենք եւ հաղթում ենք, վե՛րջ: Էլ ուրիշ հարց չկա, մեզ ուրիշ հարցերով մի՛ անհանգստացրեք:

Այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք: Խոսենք իրատեսական. ակնհայտ էր չէ՞, որ Դուք չէիք լինի իշխանություն: Հիմա ստացվում է՝ դուք ձայներ փոշիացրիք…

Եթե հարցումների արդյունքներին նայենք, ապա բացի ՔՊ-ից, այլեւս ոչ մի քաղաքական ուժ երեւի չպիտի մասնակցեր ընտրություններին, որովհետեւ նման հարցումների մեծ մասը ցույց էր տալիս, որ իրենք, միեւնույնն է, միայնակ ձեւավորել էին իշխանություն։ Բայց մի շատ կարեւոր հանգամանք կա՝ այստեղ խնդիրը անցնելն ու իշխանություն ձեւավորելը չէ միայն: Խնդիրը հետեւյալն է, որ կա մեկ այլ, նոր քաղաքական ուժ, որը եկել է, իր ծրագիրը ներկայացրել է ու սկզբից մինչեւ վերջ արել է այն, ինչ ասել է։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ անցնեինք ու մանդատները վայր դնեինք, մեր կարծիքով, կրկին Հայաստանի քաղաքական պատմության մեջ եւս մի կարեւոր գործողություն էր լինելու, որ քաղաքացիները հասկանային՝ կար ուժ, որը եկավ, իրեն խոստումներ տվեց, ասաց ու տեր եղավ դրան։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում