Որտեղ են Էջմիածնի թափառող շները թափառում
ՀասարակությունԿենդանասերներն իրենց բողոքն են հայտնում «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքից: Բանն այն է, որ ըստ «Իրավունք»-ի աղբյուրի` շները կա՛մ անհասկանալի պատճառով անհետանում են, կա՛մ տանում ականջներն արդեն դակած պլաստմասե կախիկները պարզապես փոխում եւ վերադարձվում են: Մինչդեռ կենդանասերների մոտ անհանգստություն է առաջացել, թե ուր են անհետանում հիմնականում Էմիածին քաղաքի թափառող շները եւ ինչ ճակատագրի արժանանում՝ դա համարելով ծայրահեղ անպատասխանատու վարքագիծ թափառող կենդանիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս 9 միլիոն 200 հազար դրամ գումար է փոխանցվել թափառող շների խնամքի, ստերջացման նպատակով: Էջմիածինցիները պահանջում են խոստացված կացարանը կառուցել եւ թափառող շների հարցը նման տարբերակով լուծել, սակայն ոչ մի դեպքում չսատկացնել եւ չքնեցնել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

